Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Ապրիլի 11-ին, ժամը 05.08-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ չհասած ոսկու հանք, «ԳԱԶ-3110» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ի «Ֆորդ» մակնիշի 34 TO 467 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Ապրիլի 10-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` […]