15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն ՔԿՀ

    «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Կյելինին և Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին, կծել եմ նրանց. armsport.am

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պաշտպաններ Ջորջո Կյելինին եւ Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին իրեն, ինչի համար նա կծել է նրանց:    «Կային մարդիկ, ովքեր օգնում էին ինձ լուծել ստեղծված խնդիրները: Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ: Կյելինին եւ Իվանովիչն անընդհատ հարվածում են քեզ՝ փորձելով […]

Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվել է հակասահմանադրական

 Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճահարույց դրույթների սահմանադրականությունը, ինչի արդյունքում մի դրույթ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մյուսի կիրառման վերաբերյալ դատարանը տվել է իր իրավական դիրքորոշումը:           Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, անձի գործունակության հարցը քննելիս քաղաքացին կարող էր կանչվել […]

Երիտասարդական խորհրդարանի նիստում ընդունվել է ուղերձ

      Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:   Օրակարգում ներառված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երիտասարդական խորհրդարանի ուղերձը, որը քննարկվել եւ միաձայն ընդունվել է ԵԽ անդամների կողմից: Ուղերձն ընդունելուց հետո ԵԽ անդամները մեկ րոպե […]

Թուրքերը պահանջել են զվարճանալու համար իրենց մոտ տանել կանանց եւ աղջիկներին

Մելիք Աբրահամի պատմությունը Ալջավազ Գայանե Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պապի՝ Մելիք Աբրահամի ու նրա ընտանիքի պատմությունը: Մելիք Աբրահամը, իմանալով, որ թուրքերը շարժվում են դեպի իրենց գյուղ Ալջավազ, պատվիրել է բոլոր տղաերեխաներին կանացի շորեր հագցնել և Վանա ծովում իր գյամիով (լաստանավով) մի մասին, մյուսներին տարբեր փոխադրամիջոցներով, փախցրել հեռացրել է գյուղից: «Ես գրում եմ այն, […]

Լսողության հետազոտություններ վետերանների համար

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել  է պատերազմի մասնակիցներին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգող խորհուրդ: Այսօր Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանիկատարվել էաուդիոմետրիկ հետազոտություն: Կենտրոնի քիթ-կոկորդ-ականաջաբան Քնար Դավթյանի խոսքով` հետազոտված  բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանների սենսոնևրալ ծանրալսություն, բոլորին ցուցված է լսողական […]

Ֆուտբոլիստը ձերբակալվել է կնոջը ծեծելու համար. armsport.am

Իտալական «Ջենոայի» պաշտպան Զակարիա Բերգդիշը ձերբակալվել է իր կնոջը ծեծելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում է ANSA–ն, 25–ամյա մարոկոցին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ Սոսյեդադին», վիճաբանության ժամանակ կնոջը լուրջ վնասվածքներ է հասցրել։ Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում։ armsport.am

Թուրքիայի ջանքերը զուր են անցել. պատարագը ոչ միայն կմատուցվի Հռոմում, այլև ուղիղ կհեռարձակվի. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. tert.am

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել […]

«Ցավալի չէ՞, որ Քիմ Քարդաշյանն ավելի է անում, քան ձեր նախարարությունը»

Henaran.am-ն այսօր դերասան Սերգեյ Դանիելյանից ու ռեժիսոր Սուրեն Շահվերդյանից հետաքրքրվեց, թե համաձայն են տեսակետի հետ, որ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարճ ժամանակում ավելին կարողացավ անել Հայոց ցեղասպանության ու հայաստանի ճանաչվածության հարցում, քան ՀՀ մի քանի նախարարություններ ու դիվանագետներ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի