14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Շատ անկեղծ կին է…ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին են այսպես ընդունել /վիդեո/

Հոգեբան Սամվել Խուդոյանն ու PR մասնագետ Սեդրակ Գասպարյանը դրական են վերաբերում հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան:  «Նա շատ անկեղծ կին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը: Միաժամանակ նա նկատեց. «Չէի մտածում, որ Պլասիդո Դոմինգոյին էլ, Շառլ Ազնավուրին էլ տա անցնի: Ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին են այսպես ընդունել: Ուրախ եմ, որ աստղերը այցելում են: Ազգային ինքնագիտակցությունն […]

ԴԱՀԿ-ն ահաբեկում է զոհված ազատամարտիկի ընտանիքին

ԴԱՀԿ Լոռու մարզային բաժինը մուտք գործելով զոհված ազատամարտիկ Դավիթ Սոկրատի Ղազարյանի Վանաձորի Ներսիսյան 5/48 բնակարան, ապօրինաբար արգելանք է դրել զոհվածի մորը` Մանյակ Ղազարյանին պատկանող գույքի վրա և սպառնում է ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը գույքը տանել աճուրդով վաճառելու: Դավիթ Սոկրատի Ղազարյանը զոհվել է 1993թ. մարտի 28-ին` Տավուշի մարզի Չինարի գյուղի մատույցներում: Որդու հուղարկավորության նախորդ օրը վշտից […]

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հաշվետու տարում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ 2014 թ. ոստիկանությունն սկսել և 2015 թ. […]

Նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը.Վահրամ Բաղդասարյան

«Հայի ազգանունով մարդիկ ցանկանում էին խոչընդոտել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումները, և նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և համախոհների ձերբակալությանը։ «Նման լոզունգներով, անձնական չարդարացված նպատակներն իրագործելու համար այնպիսի տպավորություն ստեղծել միջազգային լսարանի առաջ, որ նրանք ՀՀ-ում պաշտպանված չեն, պարզ է, որ […]

«Օրվա փաստը».Երևանում վերանորոգվել են 213 շենքերի ճակատային մասեր

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում ճակատային մասերը վերանորոգված շենքերի քանակը:

Գազի գինը կարելի է 25 տոկոսով էժանացնել.Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով Գազի հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինչպես պարզվեց տեղի է ունեցել կեղծիք և Վարդան Այվազյանը ներկայացրել էր մի փաստաթութղ , որը համաձայն ԱԺ հաստատված կարգի՝ չի քվեարկվել վերջնական նիստում: «Մենք սա կարևորում ենք, որովհետև հանձնաժողովը դա քաղաքական մարմին էր, որը պետք է […]

Դոլարը թանկանում է

Ապրիլի 9-ին, սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.56 դրամով` 474.99 դրամից դառնալով 475.55 դրամ, Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.38 դրամով, այն այժմ կազմում է 510.79 դրամ` նախկին 516.17 դրամի փոխարեն, իսկ ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով` 8.82 դրամից դառնալով 9.05: 

Ծեծի են ենթարկել և հափշտակել

Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի