05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԴԱՀԿ-ն ահաբեկում է զոհված ազատամարտիկի ընտանիքին

ԴԱՀԿ Լոռու մարզային բաժինը մուտք գործելով զոհված ազատամարտիկ Դավիթ Սոկրատի Ղազարյանի Վանաձորի Ներսիսյան 5/48 բնակարան, ապօրինաբար արգելանք է դրել զոհվածի մորը` Մանյակ Ղազարյանին պատկանող գույքի վրա և սպառնում է ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը գույքը տանել աճուրդով վաճառելու: Դավիթ Սոկրատի Ղազարյանը զոհվել է 1993թ. մարտի 28-ին` Տավուշի մարզի Չինարի գյուղի մատույցներում: Որդու հուղարկավորության նախորդ օրը վշտից ինքնասպան է եղել հայրը` Սոկրատ Ղազարյանը:

Ընտանիքն ապրում է ծանր նյութական պայմաններում` նպաստով և կենսաթոշակով: Եղբայրը` Հովհաննես Ղազարյանը, գործազուրկ է, որի պատճառով չի կարողանում մարել «Նարիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությանն ունեցած 1մլն 800 հազ. դրամի պարտքը, որը գոյացել է ավտովթարի հետևանքով:

Ապահովագրական ընկերության և ԴԱՀԿ-ի անհոգի չինովնիկները զոհված ազատամարտիկի արյամբ ձեռք բերված խաղաղ պայմաններում ապօրինաբար նրա ընտանիքին զրկում են ամբողջ ունեցվածքից:

Բանն այն է, որ խաբեությամբ, սպառնալիքներով ու ահաբեկելով՝ որդու պարտքի դիմաց ԴԱՀԿ-ն մտադիր է բռնագրավել և վաճառել զոհվածի մորը պատկանող գույքը: Հայ ընտանիքի նկատմամբ այդպիսի դաժան վերաբերմունք ունեցել են օսմանյան և ցարական չինովնիկները:

Իսկ հայրենական պաշտոնյաներին կվայելեր, եթե նրանք որևէ աշխատանք առաջարկեին զոհվածի եղբորը, որը կկարողանար մաս-մաս մարել գումարը, քանի որ նա պարտքը մարելուց չի հրաժարվում: Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը դատապարտում է ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնի և «Նարիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ապօրինի և անմարդկային գործողությունները և հորդորում է նրանց ձեռնպահ մնալ զոհված ազատամարտիկի ընտանիքի նկատմամբ ապօրինի գործողություններից, այլ խնդիրը կարգավորել օրինականության և մարդասիրության սկզբունքների հիման վրա:

Դիմում ենք բոլոր լրատվամիջոցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ ձայն բարձրացնելու ի պաշտպանություն զոհված ազատամարտիկի ընտանիքի:

Գևորգ Մանուկյան, ՀՍԻԿ ՀԿ նախագահ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ