14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Քիմ Քարդաշյանի թիվ մեկ հայ տղամարդը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայաստանցի առաջին տղամարդն է, ում բախտ է վիճակվել երեկ երեկոյան ընթրել ամերիկահայ և աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանի, նրա ոչ պակաս աշխարհահռչակ  ամուսնու`ռեփեր Քանյե Ուեսթի ու նրանց փոքրիկ դստեր հետ: Այս առումով կարելի է ասել, որ Լ.Մարտիրոսյանը Ք.Քարդաշյանի կյանքում հայաստանցի թիվ մեկ տղամարդն է: Խորհրդարանում Լ.Մարտիրոսյանի գործընկեր պատգամավորները […]

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ստորագրել է փոխըմբռնման հուշագրեր

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ զարգացման ծրագրերի աջակցությամբ` տեղի է ունեցել «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության և քաղաքների պլանավորման բնագավառներում» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան և օտար երկրների՝ պետական և հանրային սեկտորը ներկայացնող մասնագետներ և փորձագետներ: Աշխատաժողովի մեկնարկին` հետագա համագործակցությունն ամրապնդելու և նշված ծրագրերն արդյունավետ իրականցնելու նպատակով ստորագրվել […]

Քոչարյանն ու Օսկանյանը. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն իր «Ասում են» խորագրի ներքո գրում է. «…թե ապրիլի 24-ից անմիջապես հետո չի բացառվում, որ ներքաղաքական կյանքում կրկին աշխուժացումներ լինեն: Ըստ մեր աղբյուրների` ձերբակալված Ժիրայր Սէֆիլյանենք կօգտվեն այն PR «էքշընից», որն իշխանություններն իրականում ապահովեցին նրանց համար` Բերձորի ու վերջին ձերբակալության «արարներով», քանզի այդքան անհայտ մի ուժի համար ավելի մեծ PR հնարավոր չէր, […]

Բացառությամբ Գագիկ Բեգլարյանի. Ժողովուրդ

ՀՀ մի քանի նախարարների շրջանում «Ժողովուրդի» անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նրանցից ոչ մեկը մինչ օրս չի ծանոթացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցի հետ բացառությամբ ՏԿՆ Գագիկ Բեգլարյանի: Դե իհարկե, ծանոթանային, որ ի՞նչ անեին, դրանից ի՞նչ պետք է փոխվեր: Նախարարներն էլ գիտեն, որ Կարեն Անդրեասյանն ընդամենը թուղթ է սևացրել: ՀՀ ՄԻՊ […]

Զինվոր է մահացել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:  Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ կայքը և հայտնում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի […]

Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց

Հիմնադիր խորհրդարանի նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Նրան տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Այժմ ընթացքի մեջ է Գևորգ Սաֆարյանի և Պավել մանուկյանի հարցաքննությունը։

Հակոբը ցանկացել է էլեկտրահարել կնոջը. Ժողովուրդ

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ օրերս Արարատի մարզի Ղուկասավան համայնքի տներից մեկում ամուսնների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ: Բնակարաններից մեկում ամուսնու՝ ոմն Հակոբի և նրա կնոջ՝ Վարդերի վեճն այն աստիճանի է թեժացել, որ տղամարդը փորձել է կնոջը էլեկտրահարել: Կինը հաջողացրել է փախչել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման և իրականացման հետ կապված […]

Ուրիխանյանի «թափը». Հրապարակ

Կառավարության աղբյուրներից «Հրապարակը» տեղեկացել է, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն: Թերթի տեղեկություններով՝ սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի