15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ստորագրել է փոխըմբռնման հուշագրեր

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ զարգացման ծրագրերի աջակցությամբ` տեղի է ունեցել «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության և քաղաքների պլանավորման բնագավառներում» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան և օտար երկրների՝ պետական և հանրային սեկտորը ներկայացնող մասնագետներ և փորձագետներ:

Աշխատաժողովի մեկնարկին` հետագա համագործակցությունն ամրապնդելու և նշված ծրագրերն արդյունավետ իրականցնելու նպատակով ստորագրվել է երկու Փոխըմբռնման հուշագրեր. դրանցից առաջինի շրջանակում որն ստորագրվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի միջև, պլանավորվում է իրականացնել «Երկրի նկարագիր» ծրագիրը (այն ամբողջացնում է բնակարանային քաղաքականության, տարածական պլանավորման խնդիրները): Երկրորդ Փոխըմբռմնան հուշագիրը, որը ստորագրվել է ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի, ՀՀ կառավարության, Գորիսի քաղաքապետարանի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հայաստանյան գրասենյակի միջև, վերաբերում էր Գորիսն իբրև խելացի քաղաք պիլոտային նախագիծը կյանքի կոչելուն:

Բացելով աշխատաժողովը՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունել է մասնակիցներին, կարևորելով նրանց գործադրած ջանքերը՝ վերը նշված ծրագրերին աջակցելու գործում. «Ընդհանրապես, քաղաքաշինության առջև ծառացած խնդիրները լուծելիս մասնագետներն ամենուր առաջնորդվում են նույն նպատակներով և մեր ջանքերն ուղղված են` հարմարավետ, ապահով, անվտանգ, գեղեցիկ միջավայր ստեղծելուն: Այդ տեսակետից խնդրո առարկա ծրագրերը մեզ համար շատ օգտակար են, քանի որ այս կերպ մենք համաշխարհային գործընթացները համադրում ենք մեր նպատակներին,- իր խոսքում նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն անդրադառնալով Գորիսի ընտրությանն իբրև խելացի քաղաք, նշել է.- «Գորիսի ընտրությունը պատահական չէ. քաղաքի ընտրությունը կատարվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ երկար քննարկումների արդյունքում: Գորիսը հիմնականում պահպանել է իր քաղաքային միջավայրը և կարող է արագ վերականգնել իր նախկին տեսքը: Բացի այդ` Գորիսը գտնվում է դեպի ԼՂՀ և Իրանի ԻՀ տանող կարևորագույն ճանապարհների խաչմերուկում, ինչպես նաև՝ Գորիսը շատ մոտ է Հայաստանի հարավային սահմանին: Նշված ծրագիրը մի կողմից կնպաստի Գորիսում ներդրումների իրականացմանը, մյուս կողմից՝ տարածքների համաչափ զարգացմանը:

Ի դեպ, Երևանյանին արդեն Սյունիքի մարզում կհաջորդի Գորիսը` խելացի քաղաք ծրագրի համատեքստում իրականացվելիք աշխատաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 10-ին և 11-ին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ