14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Կոտորածն անգութ է լինելու.ամուսնու դագաղը դնելու տեղ չի ունեցել/վիդեո/

Հանրապետության 33 բնակիչներ հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց հետ: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց տները կամ  կենտրոնի շենքերից մեկում բնակարան հատկացնել; Բնակիչների պնդմամբ՝ իրենք արդեն պատրաստ են ծայրահեղ քայլերի՝ ապրիլի 24-ից հետո անցնելու են շուրջօրյա ցույցերի, չեն թողնելու, որպեսզի իրենց բնակարանների  տարածքում որևէ շինարարություն ընթանա։ […]

Ազգային ժողովում տեղի են ունեցել հուշարձանի բացման արարողություն եւ ծառատունկ

Ապրիլի 9-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացումն է: […]

Դերասան Դավիթ Մարդյանը նշանվել է /ֆոտո/

ESem.am-ը գրում է. Դերասան Դավիթ Մարդյանի ընկերուհի ունենալու մասին ESem.am-ը պատմել է: Այն ժամանակ դերասանը նշել էր, որ իրենց միջև ամեն ինչ ավելի քան լուրջ է, ինքն ու սիրելին վաղուց են իրար ճանաչում: «Մենք ընտանիքներով վաղուց ենք միմյանց ճանաչում: Եկավ մի շրջան, երբ  որոշեցինք ու սկսեցինք ընկերություն անել»,-ասել էր դերասանը: Անցած տարի էլ մեր լրատվամիջոցի […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացմանը

«Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող այս հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացում է: Մեզնից յուրաքանչյուրը գենետիկական ինչ-որ մի թելով, հիշողության ինչ-որ մի հատվածով, տոհմածառի առնվազն մի հեռավոր ու աննշան մասով կապված է այդ էջի հետ: Սա ոչ միայն մեր պատմության ամենաողբերգական էջն է, այլեւ հիշեցում մարդկության դեմ երբեւիցե իրականացված ամենասարսափելի […]

Ճանապարհային ոստիկանությունը ԱՊՊԱ գործող պայմանագիր չունեցող վարորդներին հիշեցնում է

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ հարյուրհազար դրամի չափով:ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հագեցված է այնպիսի տեխնիկական […]

Առնվազն անհասկանալի կլինի. Զոհրաբյանը կողմ է հայտարարություն ընդունելուն

Մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների և կազմակեպություններին ուղղված երախտագիտության խոսքը պետք է ընդունվեր միաձայն, սակայն ըստ նրա՝ քննարկումները տարան բացարձակ այլ տեղ, որը անհասականալի և անընդունելի է: ԲՀԿ պատգամավորը նշեց, թե ԱԺ ամբիոնից […]

Տո խելոք. Շարմազանովը` ՀԱԿ-ին /վիդեո/

«Սա այն դեպքն է, երբ մեր բոլորիս տեսակետը հիմնականում նույնն է: Այո, անհրաժեշտություն կա նման հայտարարություն ընդունելու համար, և միանգամից նշեմ՝ ՀՀԿ-ը միաձայն կողմ է քվեարկելու այս հայտարարությանը»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Շարմազանովը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի