18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կոտորածն անգութ է լինելու.ամուսնու դագաղը դնելու տեղ չի ունեցել/վիդեո/

Հանրապետության 33 բնակիչներ հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց հետ: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց տները կամ  կենտրոնի շենքերից մեկում բնակարան հատկացնել;

Բնակիչների պնդմամբ՝ իրենք արդեն պատրաստ են ծայրահեղ քայլերի՝ ապրիլի 24-ից հետո անցնելու են շուրջօրյա ցույցերի, չեն թողնելու, որպեսզի իրենց բնակարանների  տարածքում որևէ շինարարություն ընթանա։

«Գլոբալ առումով ոչ մի ցույցերի ընթացքում վարչապետը հստակ բան մեզ չի ասել, հեռուստացույցով ինչ ասես՝ խոսում է, բայց իրական խնդիրներին չի անդրադառնում. դուք  ծայրահեղություն կտեսնեք, վարչապե՛տ, կոտորածն անգութ է լինելու», -նշեցին բնակիչները:

Նրանք զայրացած էին, քանի որ 8 տարի լսում են խոստումներ, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում, ապրում են վարձակալությամբ։ «Վարձերի գումարները ուշացնում ենք, մեզ տանտերերը տնից հանում են, ասում են՝ ուրիշ վարձակալ կգտնենք, պարտաճանաչ»,- մանրամասնեցին բնակիչները:

Բնակիչներից մեկը ցավով նշեց, որ ամուսինը մահացել է ու վարձով տան տերը թույլ չի տվել այդ տանից թաղել.«Երկու հաշմանդամ երեխաների հետ թափառական եմ»,-ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ