11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առնվազն անհասկանալի կլինի. Զոհրաբյանը կողմ է հայտարարություն ընդունելուն

Մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների և կազմակեպություններին ուղղված երախտագիտության խոսքը պետք է ընդունվեր միաձայն, սակայն ըստ նրա՝ քննարկումները տարան բացարձակ այլ տեղ, որը անհասականալի և անընդունելի է:

ԲՀԿ պատգամավորը նշեց, թե ԱԺ ամբիոնից հնչեցին պատճառներ, թե ինչու են մի շարք երկրներ ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, և հավելեց, թե ինքն էլ կարող է ընդամենը երկու պատճառ նշել, թե ինչու չեն ընդունում: «Քաղաքական և տնտեսական շահ, այս է պատճառը, որ չեն ընդունում: Չկա որևէ երկիր, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը հայերի նկատմամբ չհամարի ցեղասպանություն, իսկ ահա այն երկրները, որ չեն ճանաչում, անում են դա՝ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական ու տնտեսական շահերի պատճառով»,-ասաց նա և նշեց, որ քննարկման այլ տիրույթ տանելը պատիվ չի բերում քաղաքական ուժերին:

«Պետք է ընդունվի այս հայտարարությունը, որովհետև առնվազն անհասկանալի կլինի, որ Հայաստանի խորհրդարանը ցեղասպանության տարելիցին ընդառաջ հայտարարություն չընդունի»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ