02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ճանապարհային ոստիկանությունը ԱՊՊԱ գործող պայմանագիր չունեցող վարորդներին հիշեցնում է

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ հարյուրհազար դրամի չափով:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հագեցված է այնպիսի տեխնիկական հնարավորություններով, ինչը հնարավորություն է տալիս ավտոմատ եղանակով հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք վարվում են՝ չունենալով ԱՊՊԱ գործող պայմանագիր:
Հորդորում ենք բոլոր վարորդներին և տրանսպրտային միջոցների սեփականատերերին՝ մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը ներառյալ ունենալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, հակառակ դեպքում, սկսած ապրիլի 20-ից, կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ