04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քիմ Քարդաշյանի թիվ մեկ հայ տղամարդը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայաստանցի առաջին տղամարդն է, ում բախտ է վիճակվել երեկ երեկոյան ընթրել ամերիկահայ և աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանի, նրա ոչ պակաս աշխարհահռչակ  ամուսնու`ռեփեր Քանյե Ուեսթի ու նրանց փոքրիկ դստեր հետ: Այս առումով կարելի է ասել, որ Լ.Մարտիրոսյանը Ք.Քարդաշյանի կյանքում հայաստանցի թիվ մեկ տղամարդն է:

Խորհրդարանում Լ.Մարտիրոսյանի գործընկեր պատգամավորները թեև արտաքուստ ոչինչ ցույց չէին տալիս, բայց նկատելի էր, որ հոգու խորքում  նախանձում էին նրան: Երբ պատգամավորներին Քիմի մասին հարց էր ուղղվում, նրանք հեգնանքով պատասխանում էին, թե` այդ մասին Լ.Մարտիրոսյանին հարցրեք:

Ինքը՝ Լ.Մարտիրոսյանը բավականին տպավորված էր Քիմի հետ հանդիպելուց, նրան համարում է գեղեցիկ կին: Համեստորեն չի պարծենում, որ ինքն առաջինն է, ով աշխարհահռչակ գեղեցկուհու հետ ընթրելու պատիվ է ունեցել: Պատգամավորը չասաց, թե ինչու է բոլոր հայ տղամարդկանցից այդ պատիվն իրեն բաժին ընկել: «Բա էլ ո՞վ»,- այս անգամ ավելորդ համեստություն չցուցաբերելով՝ հպարտացավ նա:

Հիշեցնենք, որ շատ տարիներ առաջ էլ ՀՀ քաղաքական դաշտի բոլոր տղամարդիկ այսպես նախանձում էին Վանո Սիրադեղյանին, ով Հայաստան էր բերել «Просто Мариа» հեռուստասերիալի գլավոր հերոսուհուն: Իսկ այս անգամ հավանաբար, կազմակերպիչները որոշել են, որ Քիմի հետ պետք է ընթրեն, ճաշեն, շրջագայեն հնարավորինս գեղեցկադեմ, ինչպես նաև անգլերեն իմացող պաշտոնյաներ, որպեսզի թե անմիջական շփման խնդիր չառաջանա, և թե գեղեցկուհու աչքի համար հաճելի լինի:

Ընդ որում, ընթրիք հյուրասիրողը Լ.Մարտիրոսյանը չէր: Պատգամավորն ասաց, թե հաշիվը փակված էր, այն հավանաբար փակել էին կազմակերպիչները»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ