05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը.Վահրամ Բաղդասարյան

«Հայի ազգանունով մարդիկ ցանկանում էին խոչընդոտել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումները, և նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և համախոհների ձերբակալությանը։

«Նման լոզունգներով, անձնական չարդարացված նպատակներն իրագործելու համար այնպիսի տպավորություն ստեղծել միջազգային լսարանի առաջ, որ նրանք ՀՀ-ում պաշտպանված չեն, պարզ է, որ իրավապահ մարմինները պետք է կանխարգելիչ գործողություններ անեին։ Մենք նախօրոք գիտեինք, որ լինելու են սադրիչ գործողութուններ, ձեզ ինչ է թվում, թե բոլոր սադրիչ գործողությունները նախօրոք պլանավորվում են, ոչ, հավաքվում են մի տեղ մի քանի հազար մարդ և արդյունքում լինում է բախում։ Սակայն իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում պարզվել է, որ սադրիչ գործողությունների մասին հայտարարություններ են եղել, եղել են ագրեսիվ հայտարարություններ, և այս ամենն իրավապահ մարմիններն ապացուցել են»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, որ երբեք էլ չի թաքցրել այն մոտեցումը, որ սադրիչ գործողությունների ժամանակ հարկավոր է կանխարգելիչ գործողություններ անել։

Սակայն նա կտրականապես հերքում է, ավելին՝ զարմանում և բարկանում է, որ Սեֆիլյանի և համախոհների ձերբակալությունը կապում են Սերժ Սարգսյանի հրամանի հետ։ Նա շեշտեց, որ իր ղեկավարը նման հրահանագներ չի տալիս։

«Այս երկրի, որ անկյունում ինչ լինում է, ասում են` Սերժ Սարգսյանի հրամանով, նա նման հրահանգներով չի զբաղվում, նա զբաղվում է Հայոց ցեղասպանության միջոցառումների կատարմամբ, ԼՂՀ հիմնահարցով և այլն»,- շարունակեց Վահրամ Բաղդասարյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Արամ Մանուկյանը հաշվարկներ է ներկայացրել, ըստ որի` փաստվում է, որ հնարավոր է գազի սակագինը իջեցնել 25 տոկոսով, Հանրապետական պատգամավորը պատասխանեց.

«Եթե նշում է 25, թող նշի 40-50 տոկոս, չէ՞ որ դրանք ավելի լավ թվեր են։ Նման բան ասելու համար պետք է ոչ թե անհատ քաղաքական գործչի տեսակետ, այլ մասնագիտական հանձնաժողովի եզրակացություն։ Պետք է ուսումնասիրվի, թե արդյո՞ք մենք օգտագործել ենք բոլոր հնարավորությունները, թե դեռ տեղ կա օգտագործելու, հո մենակ թվեր ասելով չի»,- շարոuնակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ Գազի հանձնաժողովի եզրակացությունն ահռելի աշխատանքի արդյունք է, որին պետք է զարկ տալ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ