19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Շատ մեծ գործ է. Փոստանջյանը՝ Քարդաշյանից /վիդեո/

«Ես կիսում եմ այն կարծիքը, որ նա մեծ աշխատանք է իրականացման Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցի մասին: «Իհարկե, ողջունում եմ իր այցը, ողջունում եմ և իր գործունեությունը, որ այս դատապարտման գործընթացում ինքն իր ներդրումն ունի»,-հավելեց պատգամավորը:

Նա նաև դրական է վերաբերում այն, որ Քիմ Քարդաշյանին աղուհացով դիմավորեցին: «Ես գնահատում եմ իր կողմից ներդրումը մեր պահանջատիրության հարցում: Այսօր օրակարգում ոչ միայն Ցեղասպանության ճանաչումն է, այլև մեծ հայրենազրկման գործընթացի վերաբերյալ մենք պետք է արդեն հայտ ներկայացնենք, և նաև մեր հողերի հավաքման վերաբերյալ պետք է գործընթացը ծավալենք, իսկ տիկին Քարդաշյանի գործունեությունը դրան է ուղղված նաև»,-ասաց պատգամավորը:

Փոստանջյանի խոսքով՝ քանի դեռ որևէ խնդրի մասին միջազգային մամուլը չի գրում, չկան վերնագրեր, ապա այդ խնդիրը գոյություն չունի: «Ընդհանուր մոտեցումն է այդպես: Եթե այդ միջազգային առաջատար մամուլը գրում է այդ խնդրի մասին, կան վերանգրեր, ուրեմն խնդիրն օրակարգում է: Սա քաղաքականությունն է ընդհանուր, ու հենց իր, իր աշխատանքի միջոցով խնդիրը դառնում է օրակարգային: Սա շատ մեծ գործ է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ