03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Անկարան շոկի մեջ է

Պաշտոնական Անկարան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից: Թուրքիայի ԱԳ ախարար Մեվլութ Չավուշօղլուն հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից, գրում է Reuters-ը: Պաշտոնական Անկարան վրդովված է Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սուրբ պատարագին 1915թ-ին հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» է կոչելու առնչությամբ: 

Պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կապվել է Վատիկանի դեսպանատան հետ և մանրամասն տեղեկություններ ստացել Պապի ելույթի վերաբերյալ։ Հեռախոսակապի ընթացքում նախարարը որոշել է կոշտ հայտարարությամբ հադես գալ։

Նկատենք, որ «Հուրրիյեթը» տեղեկացրել է, որ Հռոմի պապի հայտարարությունը շոկային ազդեցություն է թողել Անկարայի վրա։ Մինչ պատարագը Թուրքիան դիվանագիտական խողովակներով ճնշումներ է գործադրել` պատարագը չեղյալ հայտարարելու համար, ինչը, փաստորեն ձախողվեց: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ