27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չզլանաք

Մշակութաբան Սամվել Կարապետյանը դիմել է Պաշտպանության նախարարությանը, նշելով.

Գրեթե յուրաքանչյուր շաբաթ սահմանային գծում զոհ ու վիրավոր տվող մեր երկիրը փաստացի պատերազմական դրության մեջ է: Զանազան դեպքերի առնչությամբ ավելի ու ավելի հաճախ ենք բախվում այն իրողությանը, թե ՊՆ-ի միջոցներն անբավարար են սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորվածների բուժման ծախսերը հոգալու համար:

Սրանից հետևում է, որ մեզանում առկա է ազգային-պետական առաջնային նշանակության, սակայն չլուծված մի գերխնդիր: Ուրեմն ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայրենիքի պաշտպանության համար վիրավորվածների անգին կյանքերը նյութականի պատճառով չմարեն: Էլ չեմ խոսում զոհվածների մասին:

Ճիշտ է, նյութական ոչ մի տեսակ փոխհատուցում դույզ ինչ չի կարող մխիթարել որդեկորույս ընտանիքին, սակայն պետության աջակցությունը անվերապահորեն նաև բարոյական թիկունքի ներգործություն կունենա, ուստի ոչ միայն վիրավորի բուժման, այլև զոհված զինծառայողի ընտանիքին ևս մեր պետությունը պետք է կարողանա էապես աջակցել անսփոփելի վշտի մեջ հայտնված ընտանիքներին (չի կարելի բավարարվել զոհվածի ընտանիքին հետմահու սոսկ պետական պարգևի փոխանցմամբ):

Գտնում եմ, որ այս խնդիրը վաղուց է ծառացել մեր ազգի առջև, որի անտեսման պատճառով մեր երեխեքը կամ տարիներով գամված են մնում անկողնուն կամ էլ պարզապես կորցնում ենք մեր անգին զավակներին: Հասկանալի է, որ առաջիկա տարիներին ևս (գուցէ և դեռևս սերունդներ) մենք չենք կարողանալու խուսափել համանման կորուստներից, իսկ խնդիրն անտեսելը անհանդուրժելի է, քանի որ դա սասանում է ամենագլխավորը` վստահությունը պետության նկատմամբ:

Արդ, ի՞նչ է հարկավոր մեզ: Կարծում եմ մոտավորապես «Հայաստան» հիմնադրամի նման մի կառույց, որի գանձանակում հավաքվելիք միջոցները բացառապես կուղղվեն միմիայն զոհվածների ընտանիքներին սատարելու և վիրավորների լիակատար բուժումն ապահովելու համար, իսկ թե ինչպես կյանքի կկոչվի այդ կառույցը, կարծում եմ լիովին մեր պետության և առաջին հերթին ՊՆ-ի հնարավորությունների սահմանում է և միանգամայն իրագործելի:

Չզլանանք գործել ի շահ Հայրենիքը պաշտպանող մեր երեխեքի կյանքերի…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ