12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստան կգան կատարելու Արմենի երազանքը

«Տեղս չեմ գտնում, չեմ կարողանում  հաշտվել Արմենի մահվան հետ: Էսօր լրացավ մի տարին ու հասկացա, որ կարոտել եմ ընկերոջս»,-մեզ հետ զրույցում ասաց  “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը:

Բոգարյանը ցավ է ապրում, քանի որ  հայրենասեր ընկերը, որի երազանքն էր Լոս Անջելեսից  Ցեղասպանությունը իրազեկող ակցիայով Հայաստան գալը՝ թաղված է օտար հողում:

«Ախր գերեզմաններն էլ էստեղ տարբերվում են: Հայաստանը մեր հայրենիքն է ու իմ ազնիվ ընկերոջ երազանքը պետք է մենք իրականություն դարձնենք»:

Արմենի մայրը մեծ ցավը ապրել՝ կորցնելով որդուն: Նրա գերեզմանաքարին հայերեն տառերով գրված է.

«Ապրեցիր ազնիվ, բաի ու շիտակ,
Հեռացար ինչպես բարի հրեշտակ
Հոգիդ թևածում երկնի կապուտում,
Դու դեռ ապրում ես բոլորի սրտում…»

Տեղեկացնենք, որ օրերս Հայաստան կգան (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները:Նրանք իրականացրել են Ցեղասպանությունը իրազեկող ակցիաներ և ապրիլի 24-ին իրենց ինքնօրինակ ակցիայով կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ