19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ, մեծ մասը գլխատված, ածխացած, հանված աչքերով…»

«1992 թվականին Մարաղայում ադրբեջանցիները  հանցանք են գործել ողջ մարդկության դեմ»,- ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Այդուհանդերձ Մարաղան մինչ օրս չի ստացել իր համարժեք գնահատականը միջազգային հանրության կողմից։ Այսօր Մարաղայի ողբերգության 23-րդ տարելիցն է:

Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում և հեռանալով ցրվել աշխարհով մեկ:

Բազմաթիվ ծերեր, կանայք ու երեխաներ չհասցրին հեռանալ ու հենց  նրանք էլ դարձան գյուղ ներխուժած ադրբեջանցի զինվորականների գազանաբարո գործողությունների զոհերը:

Երբ հաջորդ օրը կամավորները վերադարձել են, նրանց դիմաց սահմռկեցուցիչ տեսարան է բացվել` կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ, մեծ մասը գլխատված, ածխացած, հանված աչքերով…

Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ