11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2015

Մարդկանց ներկ են բաժանել, որ մինչև նախագահի այցը ներկեն իրենց տների արտաքին հատվածները. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության և արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել: «Նման հերթական դեպքն այժմ Արարատի մարզի Մասիս քաղաքում է:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 2–ին […]

Սերժ Սարգսյանը Ծառուկյանին վերադարձրել է. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչև վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: «Սա ևս վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։  

Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի 70–ամյակին նվիրված զորահանդես կանցկացվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն անցել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված զորահանդեսի ակտիվ պատրաստություններին, որը տեղի է ունենալու Գյումրիում: «Մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելու են Գյումրիի ռազմական կայազորի ավելի քան 1.2 հազար զինծառայողներ, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի, ՀՀ-ում ՈԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, Հայաստանի զինված ուժերի […]

«Էդ ո՞վ ա». Գեներալը` Ժիրայր Սեֆիլյանին. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է. «Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանին, պարզվում է, ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ճանաչում: «Էդ ո՞վ ա»,-Սեֆիլյանի ձերբակալության վերաբերյալ մեր հարցից խոժոռվեց նա: Երբ զարմացանք, որ չի ճանաչում Արցախյան պատերազմի հերոսին, գեներալն արագ վրա բերեց. «Ես խաբար չեմ, ոչ էլ գիտեմ, թե բան գիտես՝ ասա իմանամ, հենց իմանամ, մե բան կխոսեմ»»,- գրում […]

ԲՀԿ գործարար խավը կարոտում է. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ փետրվարի փոթորիկից հետո ԲՀԿ գործարար խավը թեև դուրս է եկել կուսակցությունից, բայց շարունակում է սերտորեն շփվել. Աժ նիստերի օրերին հավաքվում են խմբակցության սենյակում, բացառությամբ մեկ-երկուսի՝ Արագած Ախոյան, Ռուստամ Գասպարյան, Կարո Կարապետյան՝ Յուվեցի Կարո: «Պարզ է, որ ԲՀԿ-ից դուրս գալու քայլը պայմանավորված էր իշխանությանն իրենց հավատարմությունը ցույց տալու մտադրությամբ, այժմ իշխանությունն ինքն […]

Վովա Գասպարյանը պաշտոնանկ է արել և հրահանգել վերադարձնել «կերած» փողերը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ երեկ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միանգամից 2 բարձրաստիճան ոստիկանի է ազատել աշխատանքից: Ազատվողների շարքում է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը: «Ընդ որում, մեզ հասած տեղեկութուններով, նշված պաշտոնյաներին Գասպարյանն ազատել է միանձնյա որոշման արդյունքում` առանց թատրոնի: Այսինքն` բոլորին չի հավաքել իրար գլխի և լուտանքներ չի […]

Գործարանի աշխատակիցներին ամեն օր ստիպում են անցնել ռենտգեն սքաների միջով. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների աշխատակիցները երեկ իրենց ահազանգել են, որ այս ընկերություններում աշխատողներին աշխատանքի ավարտից հետո ստուգելու նպատակով ստիպում են անցնել ռենտգեն սքաների միջով, որպեսզի ստուգեն՝ աշխատողն իր հետ գործարանից որեւէ բան հո չի՞ տանում: «Նրանք մեզ տեղեկացրեցին, որ գործարանների ղեկավարները, հակառակ բոլոր հորդորների, բացառություն չեն անում անգամ […]

Մեկ ամսում` 70 միլիոն դոլար. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի արտաքին պահուստների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ այս տարվա ապրիլի մեկի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պահուստները կազմել են 1 միլիարդ 491 միլիոն դոլար: «Առաջին հայացքից սա «բարեբաստիկ» լուր է: Խնդիրն այն է, որ անցած մեկ տարվա ընթացքում մեր պահուստները անընդհատ ու շեշտակի նվազել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի