11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2015

Գազը ռուբլով կհաշվե՞ն

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե արդյոք քննարկվում է այն հարցը, թե ԵՏՄ անդամ երկրի համար՝ օրինակ ՌԴ-ի հետ գազը և այլ հումքային կարևոր կշիռ ունեցող ապրանքները ռուբլով կգնանշվեն, թե ոչ: «ՌԴ-ի հետ նույն դաշինքում ենք գտնվում, ի՞նչ հնարավոր ձևեր եք տեսնում նույն գազի համաձայնագրի շրջանակներում անցում կատարել ռուբլով վճարելուն»,-հարցրեց նա: Փոխվարչապետ, […]

Շարմազանովը հիշեցնում է երկրորդ նախագահին

«Սահմանադրական բարեփոխումների մասին մենք մեր կարծիքն ասել ենք և մնում ենք մեր կարծիքին` անկախ ձեր նշած հարգարժան անձի կարծիքից: Բազմակարծություն է, ամեն մեկս ունի մեր կարծիքը: Նա ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, հասարակությունը կորոշի հանրաքվեի արդյունքում»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե սահմանադրական […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրիի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: «Մայրաքաղաքի բնակիչների համար անխափան և որակյալ […]

Կառավարության անդամները չեն հարցնում Գևորգ Կոստանյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ցանկացավ ճշտել, թե կառավարությունը հետևում է Ավետիսյանների ընտանիքի սպանության  գործին: Նա նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մշտապես մասնակցում է կառավարության նիստին, և հետաքրքրվեց, թե կառավարության անդամները հարցեր չեն բարձրացնում, թե ինչու ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Վալերի Պերմյակովին, ով գտնվում է Գյումրու 102-րդ […]

Թուրքերը ողջ-ողջ այրել են բոլոր նրանց, ովքեր թուրքերեն չեն խոսել

Քրիստաֆոր Սարգսյանի պատմությունը Սուրմալու Սլավիկ Եփրեմյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի հոր ու նրա ընտանիքի պատմությունը: Պապը պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրքերիմոտով անցնելիս ստիպված թուրքրեն են խոսել, որ իրենց հայ լինելը չբացահայտվի ու անվնաս տեղ հասնեն: «Պապիկս պատմում էր, որ իր հայրը և իր հոր ընտանիքն ականատես են եղել Ցեղասպանությանը: Նրանք ապրել են Արևմտյան […]

«Թող ստուգեն, ի՞նչ է եղել»

«Ստուգումները ժամկետ ունեն, կավարտվեն ժամկետում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են: «Դուք մի փնտրեք ինչ-որ մեղադրանքնր, մտադրություններ, ուղղակի ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ է եղել»,-նկատեց Հովիկ Աբրահամյանը:

«Օրվա փաստը». 2012-2014թթ. Երևանում վերանորոգվել է 42 վթարային հենապատ

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում վերանորոգված վթարային հենապատերի քանակը: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Իտալիա և Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հանրապետության Նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն […]

«Քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել». վարչապետ

«Օրենքի շրջանակներում, բոլորը օրենքի առջև հավասար են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց վաևրչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ իրականացվող հետապնդումներից: Հարցին, թե մտահոգություն չկա, որ Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները կդառնան քաղաքական բանտարկյալներ նման կերպ, վարչապետը պատասխանեց. «Դա ձեր ասելով չէ, որակումները ձեր նշած ես չեմ ընդունում, քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի