17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Գազը ռուբլով կհաշվե՞ն

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե արդյոք քննարկվում է այն հարցը, թե ԵՏՄ անդամ երկրի համար՝ օրինակ ՌԴ-ի հետ գազը և այլ հումքային կարևոր կշիռ ունեցող ապրանքները ռուբլով կգնանշվեն, թե ոչ: «ՌԴ-ի հետ նույն դաշինքում ենք գտնվում, ի՞նչ հնարավոր ձևեր եք տեսնում նույն գազի համաձայնագրի շրջանակներում անցում կատարել ռուբլով վճարելուն»,-հարցրեց նա:

Փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, թե հարցն ընդհանուր առմամբ քննարկվում է, բայց ընդգծեց, որ որպես կանոն Ռուսաստանի կողմից նման նախադեպ չկա: «Իհարկե, հարցը քննարկման շրջանակներում է, բայց այս պահին նման որոշումների կամ առաջընթացի մասին խոսել վաղ է: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և նման հարցերը ազատականացման շուկայի և այլն, նույնպես կարևություն ունեն»,-ասաց նա: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ շուկայի միասնականության խնդիրը դրված է ոչ մոտակա՝ երկու երեք տարիների ընթացքում: «Ինտեգրումն ավելի ծավալված պետք է լինի, որպեզի դրան հասնենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ