18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքերը ողջ-ողջ այրել են բոլոր նրանց, ովքեր թուրքերեն չեն խոսել

Քրիստաֆոր Սարգսյանի պատմությունը

Սուրմալու

Սլավիկ Եփրեմյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի հոր ու նրա ընտանիքի պատմությունը: Պապը պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրքերիմոտով անցնելիս ստիպված թուրքրեն են խոսել, որ իրենց հայ լինելը չբացահայտվի ու անվնաս տեղ հասնեն:

«Պապիկս պատմում էր, որ իր հայրը և իր հոր ընտանիքն ականատես են եղել Ցեղասպանությանը: Նրանք ապրել են Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառում։ Այդ սարսափալի ազգասպանությունից առաջ  մի արևոտ օր պապիկիս հայրը հանդում իր ընկերների հետ գործ անելուց լսում են ահասարսուռ մի ձայն, կարծես նախաժգուշացում հարձակումից առաջ։ Մի քանի օր անց սկսվել է կոտորածը:

Ամենուրեք հրդեհ է եղել: Պապիկս պատմում էր, որ իր հայրն ընտանիքի հետ ողջ տեղ հասնելու համար թուրքերի պարեկային խմբերի մոտով անցնելիս թուրքերեն են խոսել: Իսկ այն մարդկանց, ովքեր թուրքերեն չեն խոսել, ողջ-ողջ այրել են: Բոլոր նրանք, ովքեր կարողացել են ազատվել այդ հրեշների ճիրաններից, մինչև մահ վրեժի ծարավով էին լցված թուրքերի հանդեպ»։

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ