16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մարդկանց ներկ են բաժանել, որ մինչև նախագահի այցը ներկեն իրենց տների արտաքին հատվածները. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության և արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել:

«Նման հերթական դեպքն այժմ Արարատի մարզի Մասիս քաղաքում է: 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 2–ին քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են Մասիսի Երևանյան փողոցի բնակիչներին և անվճար մոխրագույն ներկ բաժանել՝ պահանջելով, որ երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տների արտաքին հատվածները, քանի որ ըստ նախատեսվածի՝ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը կարող է գալ իրենց քաղաք և հենց այդ ճանապարհով անցնել: Ի դեպ. Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ներկը քաղաքապետարանի միջոցներով չեն գնել, այլ ինչ-որ բարերար է իրենց տվել»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ