03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ գործարար խավը կարոտում է. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ փետրվարի փոթորիկից հետո ԲՀԿ գործարար խավը թեև դուրս է եկել կուսակցությունից, բայց շարունակում է սերտորեն շփվել. Աժ նիստերի օրերին հավաքվում են խմբակցության սենյակում, բացառությամբ մեկ-երկուսի՝ Արագած Ախոյան, Ռուստամ Գասպարյան, Կարո Կարապետյան՝ Յուվեցի Կարո:

«Պարզ է, որ ԲՀԿ-ից դուրս գալու քայլը պայմանավորված էր իշխանությանն իրենց հավատարմությունը ցույց տալու մտադրությամբ, այժմ իշխանությունն ինքն է «լավացել» ԲՀԿ-ի հետ, ուստի թշնամանալու իմաստը չկա:

Նախկին ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը երեկ ասաց, որ պետք չէ այլ ենթատեքստեր գտնել, վստահեցրեց, թե ինքը չի համաձայնեցնում իր անելիքները ԲՀԿ-ի հետ. «Պարզապես խմբակցության սենյակն է, բոլորս, սովորույթի համաձայն, գնում ենք»:

Ի դեպ, նորից ԲՀԿ վերադառնալու մասին մեր հարցին դուրս եկածներից շատերը բացասական պատասխան տվեցին, իսկ Ռուստամ Գասպարյանը, ում եղբոր և նրա որդիների անդամության մասին վերջերս գրվեց, երեկ չէր եկել ԱԺ»,- գրում է թերթը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ