27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի 70–ամյակին նվիրված զորահանդես կանցկացվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն անցել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված զորահանդեսի ակտիվ պատրաստություններին, որը տեղի է ունենալու Գյումրիում:

«Մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելու են Գյումրիի ռազմական կայազորի ավելի քան 1.2 հազար զինծառայողներ, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի, ՀՀ-ում ՈԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, Հայաստանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զինծառայողներ: Շքերթի հրամանատարը կլինի ռուսական ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը: Համատեղ փորձերը անցկացվելու են ապրիյի 28-ին և մայիսի 5-ին Գյումրիի Ազատության հրապարակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ