03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վովա Գասպարյանը պաշտոնանկ է արել և հրահանգել վերադարձնել «կերած» փողերը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ երեկ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միանգամից 2 բարձրաստիճան ոստիկանի է ազատել աշխատանքից: Ազատվողների շարքում է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը:

«Ընդ որում, մեզ հասած տեղեկութուններով, նշված պաշտոնյաներին Գասպարյանն ազատել է միանձնյա որոշման արդյունքում` առանց թատրոնի: Այսինքն` բոլորին չի հավաքել իրար գլխի և լուտանքներ չի թափել նրանց գլխին: Որոշումն անսպասելի է եղել երկուսի համար էլ:

Նշենք, որ Մկրտումյանի գլխին վաղուց էին սև ամպեր կուտակվել, քանի որ նա բազմիցս էր զայրացրել ոստիկանապետին` համակարգում իր ինքնագործունեության համար, ինչպես նաև իր կոռուպցիոն դրսևորումներով: Համակարգում աշխատած տարիներին Մկրտումյանը հասցրել է հսկայական ունեցվածք դիզել: Նա մի հսկայական առանձնատուն ունի Արեշում՝ սեփական գազանանոցով, նմանատիպ մեկ ուրիշը՝ Սևանում: Բացի դրանից՝ նրան և ընտանիքին են պատկանում 05ՕՕ005 պետհամարանիշով «Մերսեդես G550», 05VV005 պետհամարանիշով «Բենթլի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշե», 005ՕՕ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովեր», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաները: Մինչդեռ նա և իր ղեկավարած վարչության աշխատակիցները ստանում են բավական համեստ աշխատավարձ, որը չի գերազանցում 200 հազար դրամը:

Մկրտումյանի շուրջ աղմուկը բարձրացավ նաև անցած տարի, երբ պարզ դարձավ, որ վերջինիս թեթև ձեռքով աշխատակիցները չեն կարողացել օգտվել իրենց սոցիալական ապահովագրության փաթեթներից: Այդ գումարները ևս յուրացվել էին Մկրտումյանի կողմից:

Նշենք, որ Մկրտումյանին իր ինքնագործունեության համար մի քանի անգամ խիստ նկատողություն էր հայտարարվել ոստիկանապետի կողմից և, մամուլում գրվում էր, որ Գասպարյանը պատեհ պահի է սպասում Մկրտումյանից ազատվելու համար:

Մկրտումյանի հետ խոսել մեզ չհաջողվեց: Հեռախոսին պատասխանած անձն ասաց, որ Մկրտումյանը նախարարությունում է:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել իր «կերած» փողերը՝ մինչը վերջին կոպեկը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ