03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գործարանի աշխատակիցներին ամեն օր ստիպում են անցնել ռենտգեն սքաների միջով. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների աշխատակիցները երեկ իրենց ահազանգել են, որ այս ընկերություններում աշխատողներին աշխատանքի ավարտից հետո ստուգելու նպատակով ստիպում են անցնել ռենտգեն սքաների միջով, որպեսզի ստուգեն՝ աշխատողն իր հետ գործարանից որեւէ բան հո չի՞ տանում:

«Նրանք մեզ տեղեկացրեցին, որ գործարանների ղեկավարները, հակառակ բոլոր հորդորների, բացառություն չեն անում անգամ հղի կանանց համար, որոնց առողջությանն առավել վնասակար են ռենտգեն ճառագայթները:

Անգամ բժիշկները հղիների ամենամսյա կոնսուլտացիաների ժամանակ հրաժարվում են համապատասխան սարքավորումով սոնոգրաֆիա անել՝ պատճառաբանելով, որ սարքի ճառագայթները վտանգավոր են երեխայի առողջությանը, բայց այստեղ ամեն օր ստիպում են այդ սարքի տակով անցնել: Այստեղ փաստորեն, այլ բարքեր են տիրում»,-դժգոհեցին աշխատակիցները:

Աշխատակիցների խոսքով՝ իրենք զրկված են անգամ իրենց ազատությունը լիարժեք տնօրինելու հնարավորությունից: Չեն կարող ազատ առևտուր անել իրենց ուզած քաղցրավենիքի խանութից: Առաքիչներին և մյուս աշխատակիցներին բաժանված հատուկ սարքերը ամեն րոպե ֆիքսում են նրանց գտնվելու վայրը, և, Աստված մի արասցե, նրանք մտնեն որևէ այլ քաղցրավենիքի խանութ: «Հաջորդ օրը կանչում են և բացատրություն պահանջում, թե ինչ գործ ունեինք տվյալ խանութում: Եթե ներկայացված բացատրություններն իրենց արժանահավատ չեն թվում, բանը հասնում է նույնիսկ ազատման: Եվ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, թե դու ինչ նախասիրություններ ունես, ինչ տորթ ես սիրում կամ ինչ շոկոլադ: Մենք անձամբ իրավունք չունենք այլ խանութ մտնելու»,- պատմեց «Գրանդ քենդիի» աշխատակիցներից մեկը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ