11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2015

Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում. վարչապետը՝ նախարարներին

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի՝ օրենս­դրական նա­­խա­­­ձեռ­նու­թյան կար­­գով ներ­­կայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայ­աստանի Հան­րա­պե­տության օրեն­քի նախագիծը: Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ օրենսգիրքը սահմանում է, որ որևէ քաղաքացու անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության որևէ […]

Տղամարդու հորմոններով հավեր. Ժամանակ

Թեեւ անցած տարի համապատասխան ծառայության կողմից իրականացված փորձաքննությունները փաստեցին, որ Բրազիլիայից ներկրված հավերի մի քանի տեսակներ իրենց մեջ առողջության համար վտանգավոր բաղադրիչներ են պարունակում, մասնավորապես այդ հավերը հարստացված էին տղամարդկանց հորմոններով եւ ձեւականորեն որոշակի խմբաքաբակ հավաքվեց շուկայից, սակայն այսօր էլ մի շարք խանութներում դրանք վաճառվում են:  Թերթը նշում է, որ այս հավերը ոչ միանգամից, բայց […]

Արամ Հարությունյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Ծառուկյանի փեսան

Կառավարության այսօրվա նիստում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ազատվեց իր պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանն այլ աշխատանքի է անցնելու: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ Գուլոյանի նշանակման հարցը պայմանական է, քանի դեռ նախագահը չի ստորագրել նախկին մարզպետի՝ պաշտոնից հեռանալու հարցը: Հիշեցնենք, որ […]

Վերահաս պայթյունի նախազգուշացում. Առավոտ

Հայաստան եկոց ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրասնֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 մլն. դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առեւտրային արտահոսքի չափերը շարումակում են պահպանվել: Ավելին, կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առեւտրային գումարների փոխանցման գումարների ծավալները […]

Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը

Այսօր, ժամեր անց, Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Այս օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Հարկ է նշել, որ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, այն քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ: Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի […]

«Աբսուրդ է»

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ապուշություն է համարում այն տեսակետը, թե սահմանադրական բարեփոխումների միջոցով նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է կրկին ընտրվել: «Այդ ապուշությունն արդեն վաղուց է շրջանառվում. նման մտքեր մոգոնողները անգամ փորձ չեն արել գոնե տարրական ուսումնասիրություն կատարել, թե ինչ է ԱԺ նախագահի պաշտոնը, և ինչու է այն համարվում երկրորդը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նշենք, […]

Այս ամենը չի կարելի հանդուրժել. Հայոց աշխարհ

«Այդ գործողությունները միանշանակ ուղղված են մեր պետության դեմ, ավելի կոնկրետ՝ ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, եւ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ շատ քաղաքական գործիչների ու քաղաքագետների։ Գուցե անգիտակցաբար են դա անում՝ չհասկանալով, թե իրականում ում են ծառայում՝ ապրիլի 24-ին ընդառաջ փորձելով ապակայունացնել երկրի իրավիճակը, իսկ «տերերի» ցանկությունը մեկն է՝ միջադեպեր սադրել Հայաստանում, […]

Քոչարյանի տղեն է ցանել. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  «Գյուղացուն ոչինչ չեն տալիս: Ամեն տեղ խոշորներն են: Գյուղատնտեսության մեջ էլ հենա, Քոչարյանի տղեն է ցանել բոլոկի, բողկ, հողերն առել, ջերմոցներ ա սարքել: Շատ էժանով բոլոկի է տալիս: Էլ գյուղացին չի կարողանում իր ցանածն իրացնել»,-թերթի հետ զրույցում դժգոհել են Արարատի մարզի Բուրաստան, Շահումյան գյուղերի բնակիչներ:  Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկընդմիշտ փակված է. Ժամանակ

«Ժամանակ»-ը նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հիմնած քաղաքացիական շտաբի մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից հետաքրքրվել է, թե ով է ֆինանսավորելու առաջիկայում շտաբի հիմքի վրա ձեւավորվելիք իրենց կուսակցությունը՝ հնարավոր է Գագիկ Ծառուկյանը: «Մեկընդմիշտ այդ թեման փակելու համար հերքում եմ դա: Իհարկե, նման բան չկա: Եւ այդ հարցը հոգնեցուցիչ է դարձել բոլորիս համար»,-պատասխանել է Վարդան Քոչարյանը:  Այլ հետաքրքիր հրապարակումներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի