08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը

Այսօր, ժամեր անց, Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Այս օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները:

Հարկ է նշել, որ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, այն քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ:

Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի բանաձեւին, ապա կդառնա Եվրոպայում 4-րդ պետությունը Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Հիշեցնենք, Կիպրոսը Հայոց ցեղասպանությունն ընդունել է 1975-ին:

Ահա այն պետությունների ցանկը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

2014 Բոլիվիա, 2010 Շվեդիա, 2007 Չիլի, 2005 Լիտվա, 2005 Լեհաստան, 2005 Վենեսուելա, 2004 Նիդերլանդներ, 2004 Սլովակիա, 2003 Շվեյցարիա, 2004 Արգենտինա, 2000 Իտալիա, 2000 Իտալիա, 2000 Վատիկան, 1999 Հունաստան, 1998 Ֆրանսիա, 1998 Բելգիա, 1997 Լիբանան, 1996 Կանադա, 1995 Ռուսաստան, 1975 Կիպրոս, 1965 Ուրուգվայ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ