11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս ամենը չի կարելի հանդուրժել. Հայոց աշխարհ

«Այդ գործողությունները միանշանակ ուղղված են մեր պետության դեմ, ավելի կոնկրետ՝ ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, եւ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ շատ քաղաքական գործիչների ու քաղաքագետների։

Գուցե անգիտակցաբար են դա անում՝ չհասկանալով, թե իրականում ում են ծառայում՝ ապրիլի 24-ին ընդառաջ փորձելով ապակայունացնել երկրի իրավիճակը, իսկ «տերերի» ցանկությունը մեկն է՝ միջադեպեր սադրել Հայաստանում, այդ միջադեպերին միջազգային հնչեղություն տալ եւ ասել՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա։

Չի կարելի հանդուրժել այս ամենը, կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների վրա։ 

Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ՝ գիտեք, որ միշտ ձեռնպահ եմ մնացել կոշտ գնահատականներից, բայց այս պարագայում նման անպատասխանատու վարքագիծը պետք է կոշտ հակազդեցության արժանանա ոչ միայն իշխանությունների, այլեւ հանրության կողմից»,- անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների ակտիվացմանը, «Հայոց աշխարհի» թղթակցին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ