11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին Եռաբլուր

Այսօր` ապրիլի 2-ին,  ՀՀԿ կազմավորման 25-ամյակի առթիվ, տոնին յուրօրինակ մոտեցում էին ցուցաբերել ՀՀԿ երիտթևի մի խումբ անդամներ: Երիտասարդները այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված են ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի շիրիմները: Երիտասարդները ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին : Այնուհետև կազմակերպվեց փոքրիկ դասախոսություն, որտեղ ՀՀԿ երիտթևի […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի խորտակման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Ապրիլի 1-ի առթիվ կախել են Պորոշենկոյի արյունլվա խրտվիլակը /վիդեո/

Անհայտ անձինք Օդեսսայում ապրիլմեկյան կատակ են արել` փողոցներից մեկում կախել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արյունլվա խրտվիլակը, վրան պաստառով` Պորոշենկո Պյոտր Ալեքսեեւիչ, 26.09.1966-2015: Անցորդները նկարահանել են ապրիլմեկյան այսկատակն ու տեղադրել համացանցում:

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները: Ասվածի վկայություններից մեկն […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ […]

Հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ  960 հազարհավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ  Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն  իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում:  Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում:

Թուրքերը համատարած պատվաստում էին հայ տղա երեխաներին. որոշ ժամանակ անց նրանք մահանում էին

Ռուբեն Գրիգորյանի պատմությունը 1908 թ., Կարին Դիանա Գրիգորյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը, որը լսել է պապից, վերջինս էլ՝ իր տատից: Կարավառությունը հայտարարել է, թե բոլոր տղա երեխաներին պետք է պատվաստել: Տատը որոշել է տղային պահել երկար զգեստի տակ ու հայտարարել, որ իրենց տանը տղա երեխա չկա: Որոշ ժամանակ անց պարզում են, որ պատվաստված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի