13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին Եռաբլուր

Այսօր` ապրիլի 2-ին,  ՀՀԿ կազմավորման 25-ամյակի առթիվ, տոնին յուրօրինակ մոտեցում էին ցուցաբերել ՀՀԿ երիտթևի մի խումբ անդամներ:
Երիտասարդները այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված են ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի շիրիմները: Երիտասարդները ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին : Այնուհետև կազմակերպվեց փոքրիկ դասախոսություն, որտեղ ՀՀԿ երիտթևի անդամները ներկայացրեցին ուշագրավ տեղեկություններ կուսակցության հիմնադրման պատմությունից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական և քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի և Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում և Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության և անկախության գաղափարների ջահակիրները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ