01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքերը համատարած պատվաստում էին հայ տղա երեխաներին. որոշ ժամանակ անց նրանք մահանում էին

Ռուբեն Գրիգորյանի պատմությունը

1908 թ., Կարին

Դիանա Գրիգորյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը, որը լսել է պապից, վերջինս էլ՝ իր տատից: Կարավառությունը հայտարարել է, թե բոլոր տղա երեխաներին պետք է պատվաստել: Տատը որոշել է տղային պահել երկար զգեստի տակ ու հայտարարել, որ իրենց տանը տղա երեխա չկա: Որոշ ժամանակ անց պարզում են, որ պատվաստված բոլոր երեխաներըմահացել են:

«Հայոց ցեղասպանության մասին ցանկացած պատմություն լսելիս մարմնովս սարսուռ է անցնում: Նման մի պատմություն էլ իմ ընտանիքն ունի, որն ինձ պատմել է իմ պապիկը, նրան էլ իր հերթին իր տատն է պատմել:

Կարավառությունը հայտարարել է, որ մեր գյուղում սուր վարակիչ հիվանդություն կա, և բոլոր տղա երեխաներին պետք է պատվաստել: Պապիկիս տատիկը, չկորցնելով իրեն, որոշել է տղային պահել երկար զգեստի տակ ու հայտարարել, որ իրենց տանը տղա երեխա չկա:

Այդպիսի խիզախություն, այդպիսի անվախություն, այդպիսի քաջություն կարող է ունենալ որդուն շատ սիրող հայ մայրը: Թաքցնելով իր արարքը և չասելով ոչ մեկին, նա փրկում է թուրք կառավարիչներից իր որդուն: Որոշ ժամանակ անց պարզում են, որ պատվաստված բոլոր երեխաները մահացել են: Տղան հայտնվել է ամերիկյան որբանուցում՝ փրկվելու նպատակով: Երկար տարիներ անց թերթերի օգնությամբ նրան գտնում և վերադարձնում են Հայաստան»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ