11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2015

Օրվա փաստը

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի բակային տարածքների և միջբակային հատվածների ասֆալտբետոնյա ծածկի ընթացիկ նորոգման ծավալը:Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:

Ինչու է օդաչուն միտումնավոր կործանել Airbus A320-ը

Գերմանական Bild հանդեսի լրագրողներին հաջողվել է պարզել, թե ինչի համար է Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն միտումնավոր կործանել ինքնաթիռը: Նրանք պարզել են, որ օդաչու Անդրեաս Լյուբցիգը սարսափելի վախեցել է օդաչուի լիցենզիայից զրկվելուց, ինչի պատճառով էլ նման արարք է արել: Ավելի վաղ պարզվել էր, որ օդաչուն բուժվել է հոգեբուժարանում: Բացի, այդ լրագրողները պարզել էին, […]

Մանկական գրականության պահանջարկը մեծ է.գրականագետ

Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է: «Հայաստանում մանկական գիրք հրատարակելը շահութաբեր է ինչպես հրատարակչությունների, այնպես էլ գրախանութների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նիկողոսյանը կարծում է, որ հայ ծնողները շահագրգռված են, որ իրենց բալիկները գիրք կարդան: Գրականագետը նկատել է, որ ծնողները կարող են իրենց շատ բաներից զրկելու. բայց իրենց երեխաներին գրքերից […]

Մենք խնդիր չունենք. Գ. Բեգլարյան /վիդեո/

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավատացրեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի կառուցապատումն իրականացնող ֆրանսիական ընկերությունը չի հեռանում Հայաստանից: «Ընդհանրապես աշխատանքն ընթանում են»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ տեխնիկայից որոշ մասը հեռացվել է, ինչի մասին հայկական կողմը տեղյակ է, ու այստեղ ոչ մի խնդիր չկա: Բեգլարյանի խոսքով՝ իր հնչեցրած ժամանակի, ինչպես նաև գումարի մեջ լիովին […]

Այսօր Ավագ հինգշաբթի է, կկատարվի Ոտնլվայի արարողություն

Ավագ հինգշաբթին  նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու […]

Գոյություն չունի հրաշք մեթոդ, որն ի զորու կլիներ բուժել այս հիվանդությունը

2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին:  2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր: Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի […]

Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։

Թվայինի անցման ժամկետը մինչև 2017թ. հետաձգելու առաջարկը մերժվեց /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց ՀՀ հեռուստատեսության անալոգիային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը մինչև 2017թ. հետաձգելու առաջարկը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ առաջարկն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում` նկատի ունենալով, որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, […]

Փաստ

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Այս անգամ ներկայացվում է 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի բակային տարածքների և միջբակային հատվածների ասֆալտբետոնյա ծածկի ընթացիկ նորոգման ծավալը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի