26 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Մանկական գրականության պահանջարկը մեծ է.գրականագետ

Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է:

«Հայաստանում մանկական գիրք հրատարակելը շահութաբեր է ինչպես հրատարակչությունների, այնպես էլ գրախանութների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նիկողոսյանը կարծում է, որ հայ ծնողները շահագրգռված են, որ իրենց բալիկները գիրք կարդան: Գրականագետը նկատել է, որ ծնողները կարող են իրենց շատ բաներից զրկելու. բայց իրենց երեխաներին գրքերից չեն զրկում.«Այնպես որ, վստահաբար կարելի է ասել, որ մանկական գրականության պահանջարկը մեծ է, և գրախանութներում դրանք ամենապահանջված գրքերն են»:

Գրականագետն նշեց, որ  մանկական գրքի հրատարակման իմաստով Հայաստանում, կարծես թե, խնդիր չկա. «Բազմաթիվ մանկական գրքեր են տպագրվում պետպատվերով, ամեն տարի անցկացվում է նաև Մանկական գրքի շաբաթ, որի ընթացքում մանկագիրները մրցանակներ են ստանում: Չպետք է մոռանալ նաև այն, որ նախկինում մեր արտադրանքն էապես զիջում էր, և շատերը նախընտրում էին այս կամ այն գիրքը կարդալ, օրինակ, ռուսերենով: Բացի այդ, այսօր արդեն հայերենով ունենք աշխարհում մեծ պահանջարկ ունեցող խոսող, երգող և այլ էֆեկտներ ունեցող գրքեր, որոնք գնային առումով մեզ մոտ անհամեմատ ավելի մատչելի են»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականագետը հավելեց, որ  մենք այսօր նոր մանկագիրներ ի հայտ բերելու, ձևավորելու ուղղությամբ աշխատանք տանելու խնդիր ունենք:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ