11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թվայինի անցման ժամկետը մինչև 2017թ. հետաձգելու առաջարկը մերժվեց /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց ՀՀ հեռուստատեսության անալոգիային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը մինչև 2017թ. հետաձգելու առաջարկը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ առաջարկն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում` նկատի ունենալով, որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով ՀՀ պետբյուջե կապահովվի զգալի ֆինանսական մուտքեր, և նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն` հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

«Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես` իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզավորման կարգն ու պայմանները, ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները և այլն»,- նշեց նախարարը` հավելելով, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, իսկ ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկվում է մասնակցել վերոհիշյալ նախագծի մշակման աշխատանքներին:

Ապա լրագրողների հետ զրույցում նախարարն ավելի մանրամասնեց այս հարցը: Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ