11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2015

Օժանդակություն կստանան մտավոր սեփականության իրավատերերը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով Մաքսային միության (ս.թ. հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների համար ստեղծվել է մտավոր սեփականության օբյեկտների մեկ միասնական ռեեստր, ինչը նպատակ ունի իրենց իրավունքների պաշտպանության հարցերում օժանդակել մտավոր սեփականության […]

Այդ դեպքում իշխանությունը կկորցնի՞ «Դաշնակցությանը» /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի երկրորդ տարբերակ չի ներկայացվել խմբակցություններին, քաղաքական ուժերին: «Հանրապետության նախագահը հավանություն է տվել մի հայեցկարգի, որտեղ սևով սպիտակի վրա դրված է մեկ տարբերակ՝ պառլամենտական համակարգ: Երկրորդ տարբերակը, թե ինչու է խնվել, անհասկանալի է ու լուրջ մտահոգություն տեղիք է տալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մինասյանը շեշտեց, որ […]

Մերժեց Միքայել Մելքումյանին

Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով իր առաջարկած լրացումների նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի ընդունումը և հիմնավորել իր բացասական եզրակացությունը:

Ադրբեջանն էլ իր ներքին խնդիրներն է լուծում. նախկին նախարար

Գեներալ-լեյտենանտ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ հավանականությունը շատ քիչ է, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պատերազմի: «Եթե խոսում ենք լայնամասշտաբ պատերազմի մասին, ապա գործոնները շատ-շատ են, և հավանականությունը սկսելու ես համարում եմ շատ քիչ»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա: Նա ընդգծեց, որ նախևառաջ ՀՀ-ն ունի մարտունակ բանակ, պատրաստ է կռվել, և դա լրացվում է […]

Դոլարին 60 օրվանից քիչ կյանք է մնացել. մասնագետ

Դոլարը, ինչպես եւ ԱՄՆ-ի տնտեսությունը, վերջին օրերն է ապրում, դոլարին ընդամենը 60 ից առավելագույնը 90 օրվա կյանք է մնացել: Նման ենթադրություն է արել ամերիկացի տնտեսագետ Ուոքեր Թոդը: Նա 20 տարի եղել է Նյու Յորքի Ֆեդերալ բանկի գլխավոր խորհրդականը, հայտնում է “Звезда” հեռուստաընկերությունը: Նման վատատեսական կանխատեսումներ անում են նաեւ այլ մասնագետներ, պարզապես նրանք խուսափում են կոնկրետ […]

Հանրայինի հաղորդավարը Սևակից երկու տող է կարդում` այդ երկու տողում էլ վրիպում

Հանրայինով Սևակին անդրադառնալու գաղափարը լավն է, բայց… Սևակն ինձ համար այն գրողն է, ում հետ ես աճել եմ որպես մարդ, ով ինձ բոլոր ասպարեզներում է օգնության հասել, ու որպես բանաստեղծի նրա պրոպագանդմանը նվիրված ցանկացած նախաձեռնություն ինձ մեծապես ոգևորում է: Հանրային հեռուստաընկերությունը նման մի բան ձեռնարկել է, ու դրա մասին պատմող գովազդն ինձ ստիպեց այս անգամ […]

Պատահար Աբովյանում. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 1-ին, ժամը 12.00-ին սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում` զինկոմիսարիատի դիմաց, իրար են բախվել «Հունդաի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:«Հունդաի»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Կառավարությունը շահութահարկի արտոնություն է սահմանում

ՀՀ կառավարությունը հաստատել է արտահանման ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը, սահմանել, որ տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից յուրաքանչյուր արտահանման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ՀՀ-ում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 75 տոկոս: Գործադիրը շահութահարկի արտոնություն է սահմանել […]

Ավետիսյանների գործով ռուսական կողմի հարուցած քրեական գործն ապօրինի է

«Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները կարող են դիմել ռուսական կողմին և ներգրավվել տուժողի իրավահաջորդներ, սակայն իրենք նման ցանկություն չունեն»,- այսօր  «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկմանը ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ չենք ներգրավվում, որովհետև կարծում ենք՝ սա ապօրինի քրեական գործ է, և մենք այնտեղ անելիք չունենք: Սահակյանը  տեղեկացրեց, որ Ավետիսյանների գործով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի