18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը շահութահարկի արտոնություն է սահմանում

ՀՀ կառավարությունը հաստատել է արտահանման ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը, սահմանել, որ տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից յուրաքանչյուր արտահանման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ՀՀ-ում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 75 տոկոս:

Գործադիրը շահութահարկի արտոնություն է սահմանել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի հանրագումարը առնվազն 40 մլրդ դրամ է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է: 2 տոկոս դրուքաչափ է սահմանվել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի արժեքի հանրագումարը առնվազն 50 մլրդ դրամ է:

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թույլ կտան բարելավել Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ դրանց իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է այնպես անել, որպեսզի տնտեսության ակտիվացմանը նպաստող արտահանման գործընթացում որևէ խոչընդոտ չառաջանա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ