01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ դեպքում իշխանությունը կկորցնի՞ «Դաշնակցությանը» /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի երկրորդ տարբերակ չի ներկայացվել խմբակցություններին, քաղաքական ուժերին: «Հանրապետության նախագահը հավանություն է տվել մի հայեցկարգի, որտեղ սևով սպիտակի վրա դրված է մեկ տարբերակ՝ պառլամենտական համակարգ: Երկրորդ տարբերակը, թե ինչու է խնվել, անհասկանալի է ու լուրջ մտահոգություն տեղիք է տալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մինասյանը շեշտեց, որ ՀՅԴ-ը կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին և առնվազն կողմ չէ կիսանախագահական համակարգին:

Դիտարկմանը, թե հնարավոր է երկրորդ տարբերակն առաջարկվում է այս քննարկումների ներգրավելու համար այն ուժերին, որոնք դեմ են արտահայտվում, Մինասյանն արձագանքեց. «Թույլ տվեք չհավատալ այդ ուժերին»: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների մկիջոցով կարող են հասնել համակարգային փոփոխությունների, այդ թվում իշխանափոխության, իսկ այն քաղաքական ուժերը, որ խոսում են իշխանափոխության մասին և ժամանակին էլ կողմ էին այս բարեփոխումներին, սակայն հիմա դեմ են, քանի որ իշխանությունն է կողմ, հավատ չեն ներշնչում: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ