08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում. վարչապետը՝ նախարարներին

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի՝ օրենս­դրական նա­­խա­­­ձեռ­նու­թյան կար­­գով ներ­­կայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայ­աստանի Հան­րա­պե­տության օրեն­քի նախագիծը: Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ օրենսգիրքը սահմանում է, որ որևէ քաղաքացու անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության որևէ ներկայացուցչի մասնակցության դեպքում:

Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստին, եթե թույլ է տալիս նրա առողջական վիճակը, նույնիսկ այս դեպքում քննելի է դատական նիստին քաղաքացու մասնակցությունը: Նախագծի հեղինակներն առաջարկում են բացի խնամակալից, ընտանիքի անդամից կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունից գործունակության վերականգնման վերաբերյալ դատարան դիմելու հնարավորություն տալ ինչպես քաղաքացուն: Նախարարն ասաց, որ կառավարությունը սկզբունքորեն չի մերժում, որոշակի առաջարկներ ընդունելու դեպքում այս նախագիծն ընդունելի կհամարեն: Օրինակ՝ պետք է հաշվի առնել, թե նիստին այս քաղաքացու մասնակցությունը վտանգավոր կլինի նիստի մյուս մասնակիցների համար, թե ոչ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Այս հարցը մի քիչ  զգայուն է: Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում: Ընդհանուր եմ ասում բոլոր նախարարություններին, բոլոր նախարարներին, և այնտեղ հաշվի չեն առնում մեր առաջարկները, և դրական եզրակացությամբ հանձնաժողովը որոշում է կայացնում ու ընդգրկում մեծ օրակարգ: Հետամուտ պետք է լինեք, նաև հանդիպեք նախագիծն առաջարկող պատգամավորներին»: «Շատ է եղել, մենք առաջարկները ներկայացրել ենք, հետո գնացել է օրակարգ, կարծես կառավարությունը դեմ է: Դրա համար պիտի հետամուտ լինեք, որ ձեր առաջարկներն այնտեղ ընդունվեն, այդ պարագայում նոր դրական համարվի մեր կարծիքը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ