11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Սննդային թունավորում չի հայտնաբերվել

2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել: Նրանք համապատասխան […]

«Մենք թոշակի գնացողը չենք». Գ. Սահակյանն՝ իրենից ու վարչապետից

«Վերջին հաշվով մենք պետություն ենք, իսկ հանրապետության նախագահները երաշխավորում են այդ պետությունը ամբողջ միջազգային կառույցներում` ներսում, դրսում. մենք անհատականացրեցինք ելույթները»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծին: Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ պետք է խորհրդարանից դուրս գա «ում որ չեմ […]

Աստված առանց վարձատրության չի թողնի մեզ. Օրվա խորհուրդը

Փնտրենք Աստծուն մեր հոգում ու գործերում ու հավատանք Նրան: Գործիք դառնանք Նրա զորավոր ձեռքերում, և երբեք Աստված առանց վարձատրության չի թողնի մեզ՝ մեր կյանքի այս հոգևոր ճամփորդության մեջ: Եբր. 11: 1-31 Մարտի 3, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

«Հեռացողը հեռացել է, մնացողն էլ մնացել է, հարգելի՛ տիկին»

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես հորդորում եմ ելույթ ունեցողներին խոսել բացառապես քննարկվող հարցից, այլ ոչ թե այս ամբիոնն օգտագործել ու նախընտրական ճառեր ասել, հեռացողը հեռացել է, մնացողն էլ մնացել է, […]

41 հազար դրամ ու մի փոքր խրճիթ. ինչպես կպատվեր նախագահներին

ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեց, որ երբ 1996 թ-ին հրավիրվեց նիստ երկրորդ նախագահի կողմից, որոշում ընդունվեց հանրության նկատմամբ կիրառել զինված ուժեր: «Այդ անձին, ում ուզում ենք հարգել, ինչպե՞ս հարգենք, հարգանքը պետք է այդտեղից գա»,-ասաց նա: Ըստ նրա՝ […]

«Սա նոր պայքարի սկիզբ կլինի»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած բանաձևը աննախադեպ նշանակություն ունի և կարևոր պատմական փաստ է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա աննախադեպ է նախ նրա համար, որ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը, ինչը շատ կարևոր է»,-նկատեց նա: ԱԺ փոխնախագահը կարևորում է նաև […]

Վանի նահանգում հայ չեն թողել. Մոտ 20.000 հոգու մորթել են

Մանազկերտի առաջնորդական փոխանորդ 1915 թ., Մանազկերտ Մանազկերտի առաջնորդական փոխանորդը Գևորգ Ե կաթողիկոսին ուղղված զեկուցագրում պատմում է, որ արյունարբու օսմանցիներն արյունով են ողողել Վասպուրական ու Տարոնգավառները, առանց տարիքի ու սեռի խտրականության մորթել են ծերերին, երիտասարդներին ու երեխաներին: Վանի նահանգում հայ չեն թողել՝ մոտ 20.000 հոգումորթել են: Ողորմելի վիճակում է մոտ 40.000 գաղթական՝ զրկված տնից, մերկ, քաղցած: […]

«Սա խաբկանք է, որ ստեղծվել է 1992 թվականին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք»/վիդեո/

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը կարծում է, որ այսօր ներկայացվող ազգային զինանշանը պետք է փոխել: Նրա  խոսքով` ներկայիս գերբը 1918 թվականին Հակոբ Կոջոյանի և Ալեքսանդր Թամանյանի ստեղծած գերբի աղավաղված տարբերակն է. «Սա խաբկանք է, որ ստեղծվել է 1992 թվականին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք: Իրական զինանշանի վրա առյուծի երախը բաց է, […]

«Որտեղ հայը, հայ քաղաքական միտքը միասնական են, այնտեղ մենք արձանագրում ենք հաջողություն»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման համար:  «Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին 100-րդ տարելիցին ընդառաջ նման բանաձև ընդունելու կապակցությամբ: Բանաձևում հստակ ամրագրված է համահայկական հռչակագրի ոգին, որտեղ հստակ նշված է ցեղասպանության և հայրենազրկում եզրույթները: Կոչ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի