06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Որտեղ հայը, հայ քաղաքական միտքը միասնական են, այնտեղ մենք արձանագրում ենք հաջողություն»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման համար: 

«Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին 100-րդ տարելիցին ընդառաջ նման բանաձև ընդունելու կապակցությամբ: Բանաձևում հստակ ամրագրված է համահայկական հռչակագրի ոգին, որտեղ հստակ նշված է ցեղասպանության և հայրենազրկում եզրույթները: Կոչ է արվում թե Թուրքիային, թե եվրոպական միջազգային կառույցներին դատապարտելու հայոց ցեղասպանությունը:

Սա շատ կարևոր, աննախադեպ փաստաթուղթ է, և այս փաստաթուղթը չէր լինի, եթե չլիներ «Ժառանգության», «Օրինաց երկրի» և Հայաստանի Հանրապետական կուսկացության միասնական աշխատանքը, նման կերպ մենք ապացուցում ենք, որ որտեղ հայը, հայ քաղաքական միտքը միասնական է, այնտեղ մենք արձանագրում ենք հաջողություն»,-ասաց Շարմազամովը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ