24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է՝ իշխանությունը  մանիպուլյացիայի է դիմում, հանրությանը կերակում է եվրոպական ապագայի մասին հեքիաթներով, բայց անգամ ամենապրիմիտիվ քայլերը չի անում՝ իրական ինտեգրման ուղղությամբ, և մեծ հարց է, թե ընդհանրապես կանի՞, թե՞ ոչ։ Նա անգամ չի դիմել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանա։

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ շատ պարզ պատճառով, և սա է, որ մեզանից թաքցնում են․ ԵՄ  օրենքներով, կանոններով, կարգավորումներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ։

Այսինքն, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, չի կարող հավակնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի։

Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է դիմել անդամության համար, սակայն վստահ եմ, որ շատ երկար ժամանակ դեռ չի դիմելու, եթե իհարկե, երբևէ դիմի, որովհետև դիմելու պահին կառաջանա խնդիր»,- նշել է Արմեն Աշոտյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ