19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վանի նահանգում հայ չեն թողել. Մոտ 20.000 հոգու մորթել են

Մանազկերտի առաջնորդական փոխանորդ

1915 թ., Մանազկերտ

Մանազկերտի առաջնորդական փոխանորդը Գևորգ Ե կաթողիկոսին ուղղված զեկուցագրում պատմում է, որ արյունարբու օսմանցիներն արյունով են ողողել Վասպուրական ու Տարոնգավառները, առանց տարիքի ու սեռի խտրականության մորթել են ծերերին, երիտասարդներին ու երեխաներին: Վանի նահանգում հայ չեն թողել՝ մոտ 20.000 հոգումորթել են: Ողորմելի վիճակում է մոտ 40.000 գաղթական՝ զրկված տնից, մերկ, քաղցած: Հայ զինվորներից շատերին բանակւմ գնդակահարել են ռուսական բանակի դեմ կռվելչցանկանալու պատճառով, գրում է armeniangenocide100.org-ը: 

Վեհափառ Տէր 

Հայաստանի մէջ տեղի ունեցած աղէտալի դէպքերն ու արիւնոտ անցքերը անշուշտ հիմա իմացած կ՚ըլլաք, արիւնարբու օսմանցիները արիւնով ողողեցին Վասպուրականի ու Տարօնի գաւառները, առանց տարիքի ու սեռի խտրութեան մորթեցին ծերերն, երիտասարդներն ու կաթնկեր երեխաները: Մանազկերտի սահմանին վրայ գտնուող և Վասպուրականին պատկանող Արճէշ (Ականց) և Ալջաւազ (Արծկէ) գաւառներու կոտորածներուն նայելու ըլլանք, Վանի նահանգին մէջ հայ չեն թողուցեր: Խաղաղ բնակչութիւնէն մօտաւորապէս 20.000 հայ մորթեր են: 

Ապրիլ 28-ին գրաւուեցաւ Մանազկերտի գաւառակը ռուսական յաղթական բանակի կողմանէ, բայց առանց դիմադրութեան այգ գրաւումը շատ սուղի նստաւ մեր հայ ազգաբնակութեան վրայ: Թուրք-քիւրտ մոլեռանդութիւնն այլևս չափն անցած էր. Իբրև թէ` հայերը գրաւած ըլլային զայն Մանազկերտ, քրտական հրոսակախմբերը մէկ կողմանէ, իսլամ գաղթականներու խուժանն ալ միւս կողմանէ, յարձակեցան մեր դրացի Բուլանըղի, Խլաթի (Բզնունիք) և Խնուսու գաւառներու հայաբնակ գիւղերուն վրայ ու սկսան անգթաբար մորթել ու յօշոտել հայ մշակն իր սեփական հողէն ու ջրէն, կաթնկեր մանուկն ալ իր մօր գրկէն ու ստինքէն: Վերի Բուլանըղի հայերը միայն ազատուած են գիշեր ատեն փախչելով ռուսական բանակի գրաւած վայրերու սահմանները: 

Ողորմելի վիճակի մէջ կը գտնուին նաև գաւառիս սահմաններուն մէջ ապաստանող 40.000 անձ գաղթականները՝ զրկուած իրենց բնակավայրերէն, մերկ, սովալլուկ, ասդին կը զաըկուեն, անդին կը զարնուին, և ռուս բանակի վերին հրամանատարութիւնը թոյլ չի տար, որ Մանազկերտի բերդաքաղաքին մէջ մտնեն և իրենց սրտահատորներուն ու սիրելիներուն բունիկ մը պատրաստեն:

 

Խեղճ ժողովուրդ, փրկչի տեղ դրած էր դրացի քրիստոնեայ Ռուսիոյ բանակն ու «Անոր առաջխաղացութեան մէջ փրկութիւն կայ» կ՚ըսէր: Բայց հազիւ թէ անիկա Հայաստանի հողին վրայ իր ոտքը դրած է, հակառակը տեղի կ՚ունենայ, և նահատակ ժողովրդեան յոյսերը օդի մէջ կը ցնդին: 

Հայ գաղթականներէ ոմանք, որոնք մէկ-մէկ կտոր զէնք ունենալով ձեռքերնին, թշնամիին հետ կռուեր, ազատեր են զիրենք ու իրենց մանտրտիկ ձագուկները ու նետեր են այս կողմ, խոշտանգումներու կ՚ենթարկուին, կը խուզարկուին և գտնուած զէնքերը կը գրաւեն:

Հայ զինուորները բանակներու մէջ գնդակահարուեցան, թէ դուք Ռուսիոյ դէմ չէք ուզեր պատերազմիլ և այլն և այլն: Իրաւունք չունի՞ հայ ժողովուրդ տրտնջալու, թէ «երանի թէ մենք բոլորս սուրէ անցնէինք կամ կրօնափոխ ըլլայինք և այս թափառական ու անմխիթար վիճակին չենթարկուէինք»: 

Ուստի հաղորդելով զայսոսիկ Ձեր Վեհափառութեան ի գիտութիւն, հայ ազգի անունով կը խնդրեմ, ուր որ անկ է շնորհ բերել, ներկայացնել ողբալի հայ ժողովրդեան վիճակն և խնդրէք ամէնաողորմած կառավարութեանը, որ ուշադրութիւն դարձնեն այս բազմաչարչար ժողովրդեան պէտքերուն ու ցաւերուն վրայ, տրուի հրաման բանակին՝ առաջ խաղալու դէպի հայաշատ Տարօն, որքան որ կոաորածները խոշոր համեմատութիւներ չեն ստացեր և հրամանատարներուն խիստ պատուէր՝ հայ քոչերու հետ սիրով և մարդասիրաբար վարուելու համար, մինչև որ համաշխարհային արիւնառու պատերազմը վերջ գտնէ և կարգապահութիւնն ու խաղաղութիւնը վերահաստատուին: 

ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 54, թթ. 5-6 շրջ., ինքնագիր:

 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածներիվկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 299 – 301:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ