11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Աշոտյանը և անմոռուկները…

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Քվեարկությունից առաջ Արմեն Աշոտյանն  Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշաններ նվիրեց եվրոպացի պատվիրակներին: Տեսանյութ

Ինքնության պահպանումը մոդեռնիզմի լավագույն դրսևորումն է… /ֆոտո/

Այս կարգախոսը արծաթագործության ժողովրդական վարպետ Մհեր Նորայրի Սահակյանի կյանքի ուղեկիցն է իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում: Երիտասարդ ստեղծագործողը, հետևելով հորը` Նորայր Սահակյանին, դեռ մանկության տարիներից սկսում է ոչ միայն վերաստեղծել հին հայկական ավանդական արծաթյա զարդերը, այլ նաև դրանց հիման վրա ստեղծել իրը` նորովի մոտենալով հայկական արվեստի այս յուրահատուկ նմուշներին: – Շատերին թվում է, թե այն, […]

«Իշխանությունները պետք է խոստովանեն»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ նշեց, որ իրենց առաջարկները սկզբունքորեն ընդունվել են, սակայն կա մի մեծ «բայց»: «Սկզբունքը ընդունել եք, բայց չփաստաթղթավորման ծավալի համար սահմանել եք 5 տոկոս շրջանառության հարկ, ինչը նշանակում է, որ կլինեն ձեռնարկատերեր, որոնք կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում»,- նկատեց Զուրաբյանը` հավելելով, […]

ԻԼԻՊ հարձակումները հավասարազոր են 1915-ի Հայոց Ցեղասպանությանը

Իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը, որը հայտնի է ԻԼԻՊ անվանումով, շարունակում է ոչնչացնել պատմական հնությունները և հալածել կրոնական փոքրամասնություններին Իրաքում և Սիրիայում: Սակայն այս շաբաթ նրանց ատելությունն ուղղվել էր դեպի քրիստոնյա ասորիներին ու նրանց բազմադարյա մշակույթը, գրում է interpress.am-ը` Gospel herald-ին հղումով: Ասորական միջազգային լրատվական գործակալության թղթակից Պիտեր Բետ Բասոյի փոխացմամբ` ԻԼԻՊ-ը բռնություններ է իրականացրել քրիստոնյա ասորիների […]

Բացահայտվեց…

Հունվարի 6-ին Երևանի մի բնակչից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արագյուղ գյուղի իր ամառանոցից կատարվել է գողություն: Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ մուտքի դռան մոտ գտնվող քարի տակից վերցրած բանալիով դուռը բացելով՝ ամառանոցից գողացել են 4 շաղափ, էլեկտրական 2 սղոց և գազի կաթսա` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]

Մեկ հիմնական ու կարևոր հարց ունի կառավարությունը. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը համարվում է «բազմաչարչար»: «Բազմաչարչար է և օրինագիծը, որը բազմաթիվ կքերի, բողոքների տեղիք տվեց, և բազմաչարչար է նաև այն խավը՝ ՓՄՁ ներկայացուցիչներն, ովքեր պայքարեցին նախագծի նախնական տարբերակի դեմ»,-այսօր Աժ նիստի ժամանակ ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ այսօր հայաստանյան պայմաններում ամենախոցելի խավը փոքր ու […]

Գողությունը բացահայտվեց. Տուժողը ոստիկանություն չէր դիմել

Փետրվարի 17-ին ոստիկանության ծառայողները Մալաթիայի բաժին բերման էին ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1980 թ. ծնված Արթուր Ե.-ին: Ոստիկանները պարզել են, որ նա փետրվարի սկզբին Սեբաստիա փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի դռան պատուհանը բացելով՝ սրահից գողացել է երկու բջջային հեռախոս, պլանշետ և էլեկտրական պոմպ: Գողության մասին մեքենայի տերը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից […]

Կառավարությունն ուզում է նոր հեծանիվ հայտնաբերել

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի, ցույց է տալիս, որ կառավարությունը ցանկություն ունի ստվերի դեմ պայքարել, սակայն նա համարում է, որ այս նախագիծը թերի է, քանի որ անհասկանալի է, թե նախագիծն ինչ նպատակ է հետապնդում: Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ընտրության հնարավորություն են տալիս, որ եթե […]

Մոտ 650 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում

Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում մոտ 650 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՆ աջակցությամբ։ Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարության ղեկավարը նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի