11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինքնության պահպանումը մոդեռնիզմի լավագույն դրսևորումն է… /ֆոտո/

Այս կարգախոսը արծաթագործության ժողովրդական վարպետ Մհեր Նորայրի Սահակյանի կյանքի ուղեկիցն է իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում: Երիտասարդ ստեղծագործողը, հետևելով հորը` Նորայր Սահակյանին, դեռ մանկության տարիներից սկսում է ոչ միայն վերաստեղծել հին հայկական ավանդական արծաթյա զարդերը, այլ նաև դրանց հիման վրա ստեղծել իրը` նորովի մոտենալով հայկական արվեստի այս յուրահատուկ նմուշներին:

– Շատերին թվում է, թե այն, ինչ հին է, հայկական է, չի կարող գեղեցիկ լինել, չի կարող նորովի մատուցվել,- նշում է վարպետը,- բայց ես համոզված եմ,որ հայկական վզնոցները, թևնոցները, ճակատակալները, մատանինենը կարելի է լավագույնս համադրել ժամանակակից յուրաքանչյուր զգեստի, աքսեսուարի , տրամադրության հետ` ընդգծելով այն, ինչը միայն մեր ազգին` մեզ է պատկանում…

Արծաթագործն ուրախությամբ է նշում, որ այսօրվա սերունդը շատ է փոխվել, ազգային տարրերի գնահատումը բարձրացել է, չէ որ դրանք բարձրացնում են նաև հայի ինքնագնահատականն ու սերը սեփական մշակույթի ու անձի նկատմամբ…

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ