17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Իշխանությունները պետք է խոստովանեն»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ նշեց, որ իրենց առաջարկները սկզբունքորեն ընդունվել են, սակայն կա մի մեծ «բայց»:

«Սկզբունքը ընդունել եք, բայց չփաստաթղթավորման ծավալի համար սահմանել եք 5 տոկոս շրջանառության հարկ, ինչը նշանակում է, որ կլինեն ձեռնարկատերեր, որոնք կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում»,- նկատեց Զուրաբյանը` հավելելով, որ այդ ձեռնարկատերերը ստիպված են լինելու 3.5-ից տոկոսից անցնել 5 տոկոսի, ինչը նշանակում է հարկային բեռի ավելացում:

Զուրաբյանը հավելեց, որ նման բան իրենք չեն կարող թույլ տալ, քանի որ մնում են այն համոզման, որ փոփոխությունները պետք է արվեն՝ հարկային բեռի թեթևացմանն ուղղված: Այդ նպատակով խմբակցության ղեկավարն առաջարկեց չփաստաթղթավորման ծավալի համար վերադառնալ 3.5 դրույթաչափի: Միայն այդ դեպքում,  Զուրաբյանի հավաստիացմամբ, այդ ռեժորը կդառնա իրենց կողմից ընդունելի:

 Զուրաբյանը շեշտեց, որ այն ներկայացնում է զուտ իրադրային լուծում, որը կարելի է համարել նաև կառավարություն պարտություն: Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունները պետք է խոստովանեն, որ իրենց չհաջողվեց որևէ քայլ կատարել ստվերի բացահայտման ուղղությամբ: Զուրաբյանն առաջարկեց ստվերի դեմ պայքարի մոդել, որը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ձևավորվի նոր իշխանություն, որը իշխանության կգա ժողովրդի ուժով, և հաշվետու կլինին այդ ժողովրդին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ