11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունն ուզում է նոր հեծանիվ հայտնաբերել

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի, ցույց է տալիս, որ կառավարությունը ցանկություն ունի ստվերի դեմ պայքարել, սակայն նա համարում է, որ այս նախագիծը թերի է, քանի որ անհասկանալի է, թե նախագիծն ինչ նպատակ է հետապնդում: Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ընտրության հնարավորություն են տալիս, որ եթե ներկայացնեն փաստաթղթաշրջանառությունը, ապա կվճարեն 1, % եկամտահարկ, իսկ եթե չեն ներկայացնի, ապա 5%:

«Հիմա եթե ես հարմար եմ գտնում 5% -ի դեպքում վճարել, քան 1%, նշանակում է բանկանաբար ստվերում եմ շարունակում մնալ, և հարց է առաջնում՝ լուծումները ինչ նպատակ են հետապնդում»,-ասաց նա և նշեց, թե իր կարծիքով կառավարությունը նոր հեծանիվ է ուզում հորինել:

«Այսինքն՝ ստացվում է, որ հիմնական ստվերի դեմ չենք կարողանում կամ չենք ուզում կռվել, բայց ստվերի դեմ դուրս են գալիս այն մարդիկ, ովքեր մշտապես պատժվել են մենաշնորհների ձեռքին»,-ասաց նա:  Ըստ նրա՝ խնդիրը շատ պարզ է՝ պետք է ընդամենը կանչել տասը, տասնհինգ մարդկանց և ասել, որ ինչ-որ արել ենք, վերջ, քանի որ երկիրը կործանման է գնում: «Պետք է ասել, որ մենք կանգնել ենք այնպիսի սահմանագծի, որ երկիրը չի կարողնում զարգանալ և խնդիր դնել ու գիծ քաշել, որ ավարտվել է այդ փուլը, իսկ դրա համար պետք լինի քաղաքական կամք, իսկ նրանք, ովքեր այդ դաշտում են, չղեկավարեն ստվերը»,-ասաց նա: Խմբակցության ղեկավարը նշեց, թե այս հարցով էական չէ, թե ինչպես կքվեարկեն իր խմբակցության անդամները. «Ես դեմ եմ քվեարկելու, պետք է սկզբունքային դաշտում այս հարցը լուծվի»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ