18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բացահայտվեց…

Հունվարի 6-ին Երևանի մի բնակչից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արագյուղ գյուղի իր ամառանոցից կատարվել է գողություն:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ մուտքի դռան մոտ գտնվող քարի տակից վերցրած բանալիով դուռը բացելով՝ ամառանոցից գողացել են 4 շաղափ, էլեկտրական 2 սղոց և գազի կաթսա` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Երևան քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Հայկազ Պ.-ն, 1988 թ. ծնված Արայիկ Հ.-ն և 1986 թ. ծնված Հարություն Տ.-ն:
Նրանք խոստովանել են, որ նշված առանձնատան մուտքի դուռը բանալիով բացելով՝ գողացել են տարբեր տեսակի գործիքներ:
Բերման ենթարկվածները ներկայացվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային Նաիրիի քննչական բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ