11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

41 հազար դրամ ու մի փոքր խրճիթ. ինչպես կպատվեր նախագահներին

ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեց, որ երբ 1996 թ-ին հրավիրվեց նիստ երկրորդ նախագահի կողմից, որոշում ընդունվեց հանրության նկատմամբ կիրառել զինված ուժեր: «Այդ անձին, ում ուզում ենք հարգել, ինչպե՞ս հարգենք, հարգանքը պետք է այդտեղից գա»,-ասաց նա: Ըստ նրա՝ երեք նախագահներից միայն մեկն է ընտրվել որպես նախագահ, մյուսները բռնազավթել են իշխանությունը:

«Այդ մարդիկ իրենք չեն հարգել նախագահի ինստիտուտը, այն չի գործել, այդ պատճառով ունենք հսկայական արտագաղթ: Իմ գործընկերներից մեկն ասաց՝ ի՞նչ է, իրենց պաշտոնավորումից հետո այդ մարդիկ պետք է դառնան բոմժ, բա որ այդ մարդիկ հայ ժողովրդին դարձնում են բոմժ, միլիոնից ավել մարդիկ քաղցած են քնում գիշերը, տատիկ-պապիկները 40 հազար դրամ թոշակով են ստանում ու չեն կարողանում այս ցուրտ օրերին քնել, այս նախագահներին ես կպատվեի՝ նրանց տալով 41 հազար դրամ ու մի փոքր խրճիթ ու կասեի՝ այ ապրի այդտեղ: Սա է պատվելու միջոցը, ոչ թե մի հատ էլ արտոնություններ տալ, չի կարելի, ամոթ է»,-նկատեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ