11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սա նոր պայքարի սկիզբ կլինի»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած բանաձևը աննախադեպ նշանակություն ունի և կարևոր պատմական փաստ է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա աննախադեպ է նախ նրա համար, որ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը, ինչը շատ կարևոր է»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահը կարևորում է նաև այն հանգամանքը, որ ԵԺԿ-ն ընդունում է՝ Հայոց ցեղասպանությունը. «Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Աբդուլ Համիդ սուլթանի կառավարման, ինչպես նաև Օսմանյան Կայսրության տարիներին: Շատ կարևորում եմ այն, որ այդ բանաձևում հստակ նշվում է, որ նույնքան դատապարտելի է նաև Ցեղասպանության ժխտումը»,- նշեց նա: Շարմազանովը կարևոր է համարում նաև այն, որ բանաձևում հստակ նշված է, որ Հայոց ցեղասպանության հետևանքով բռնագաղթվել և ոչնչացվել են նաև հույները և ասորիները:

«Շատ կարևոր եմ համարում ԵԺԿ-ի կոչը՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին՝ կատարել իրենց վրա դրված պարտավորությունները: Եվ վերջապես շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում եվրոպական կառույցներին՝ Եվրոպայի խորհրդին, Եվրոպական Միությանը, դատապարտել Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը: Այս բանաձևի ընդունումն ողջ հայության հաղթանակն է, քանի որ դրանում ներառված են բոլոր այն դրույթները, որոնք տեղ են գտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում»:

Նա նաև գոհունակությամբ նկատեց, որ Եվրոպայի ժողովրդկաան կուսակցությունում ընդգրկված հայաստանյան երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ը, միասնական աշխատանք են իրականացրել, որի արդյունքում կարողացել են հասնել նման կարևոր բանաձևի ընդունմանը: «Կարծում եմ, որ սա նոր պայքարի սկիզբ կլինի, որին կհաջորդեն նոր բանաձևեր, որոնք կլինեն ոչ պակաս կարևոր: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մենք համահայկական հարցերում պետք է միասնական լինենք: Տեսնում եք, որ այնտեղ, որտեղ մենք միասնկան ենք, հաղթանակ ենք գրանցում»,- հայտարարեց Շարմազանովը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի օրակարգում էր ներառվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը: Այն միասնական էր, մշակվել էր հայկական երեք՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցությունների կողմից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ